Թերթ
Հայերը Ֆլորենցիայում հաստատվել են VI-VII դդ.։ Այստեղ կառուցել են Սուրբ Մինաս վանքը, որը մինչեւ XI դ. պատկանել է հայ Բարսեղյան միաբաններին։ Վանքում կա Ս. Մինասի խճանկարը (ստեղծվել է 1279թ.)՝ հայ թագավորի հանդերձանքով եւ արձանագրությամբ՝ Rex Armenia (թագավոր Հայաստանի)։
Հանրապետությունում ընթացող գարնանային զորակոչը թեւակոխել է ավարտական փուլ։ Զինկոմիսարիատներում աշխատանքային եռուզեռ է. զինվորական կոմիսարից մինչեւ տեսուչ մեկ մարդու պես լծված են զորակոչի առաջադրանքը ժամանակին եւ ճշգրտորեն կատարելու խիստ կարեւոր գործին։ Արմավիրի զինկոմիսարիատի բակը գնալով ավելի մարդաշատ է դառնում։ Զինակոչիկները ծնողների, հարազատների, ընկերների ուղեկցությամբ շտապում են զինկոմիսարիատ, որտեղ նրանք կանցնեն վերջին բուժզննումը եւ կճանապարհվեն կենտրոնական հավաքակայան։
Օրերս Երեւանի պետական համալսարանում նշվեց Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային հերոս Յուրի Պողոսյանի ծննդյան 50-ամյակը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներ, ՊՆ-ի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Արցախյան պատերազմի վետերաններ, Յուրի Պողոսյանի քույրը, կինը եւ որդին:
Հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Առավել հայտնի են 1918թ. հերոսամարտերին եզդի ժողովրդի ներկայացուցիչների մասնակցությունը` Ջհանգիր աղայի հեծելազորի, Ուսուբ բեկի եւ մյուս քաջերի խիզախ եւ հանդուգն գործողությունները: Արդեն 1980-ական թթ. վերջերին Արցախյան շարժումը դարձավ մեր բարեկամության նորօրյա վկայագիրը:
Արցախյան շարժման հենց սկզբից ադրբեջանցիները շրջափակեցին Արցախը։ Միակ կապը Արցախի հետ պահպանում էին քաղաքացիական ավիացիայի օդաչուները։ Հիմնականում ՄԻ-8 ուղղաթիռներով եւ ՅԱԿ-40 ինքնաթիռներով նրանք անգնահատելի ծառայություն մատուցեցին մեր ժողովրդին։ Ռազմական ավիացիան ազգային բանակի կազմում ստեղծված առաջին զորատեսակներից է։ Միասին, մեկ վարչության կազմում են սկսել կազմավորվել հակաօդային պաշտպանությունն ու ավիացիան, բայց հետո բաժանվեցին, թեեւ մինչեւ այժմ էլ զորատեսակները սերտորեն համագործակցում են։
1992թ. Երեւանում տեղակայված նախկին խորհրդային ուղղաթիռային էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ գնդապետ Էրիկ Մարտիրոսյանը ծառայության ավարտին հագնում էր քաղաքացիական հագուստ եւ ուղղաթիռով գնում մարտական առաջադրանք կատարելու կամ հայ օդաչուներին իր փորձը փոխանցելու: Շուտով այդ մասին իմացան, եւ զորամաս եկավ 7-րդ գվարդիական բանակի հրամանատար գեներալ-գնդապետ Ֆեոդոր Ռեուտը: Սպայական կազմի հետ խիստ խոսակցություն էր ունեցել եւ կտրականապես արգելել էր նրանց մասնակցելու մարտական գործողություններին: Հետո առանձին հանդիպել էր Մարտիրոսյանի հետ, բայց ոչ մի տույժ չէր տվել:
Օրերս գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա մոտոհրաձգային գնդի երկու ստորաբաժանում մասնակցեց մարտավարական երկկողմ զորավարժության: Ստորաբաժանումներից մեկը հարձակվում էր, մյուսը` պաշտպանվում:
Փոխգնդապետ Ա. Ցականյանի հրամանատարությամբ գործող մոտոհրաձգային գնդի ստորաբաժանումները «Տագնապ» ազդանշանով դուրս եկան կենտրոնացման շրջաններ: Լսվեցին ստորաբաժանումների հրամանատարների որոշումները, որից հետո ստորաբաժանումները նախապատրաստվեցին մարտի: