Թերթ
Արցախյան ազատամարտ: Հազարները զենք վերցրին` իրենց խաղաղ կյանքը դարձնելով պայքար: Ջամբոն (այդպես էին անվանում ընկերները նրան) փոխվեց, դարձավ ավելի խիզախ, պատերազմը նրա մեջ բացահայտեց նոր որակ, նոր հատկություններ: Նա ոչ միայն խիզախ օդաչու էր, այլեւ փայլուն նշանառու: Երկինքը Ջամբուլադի տարերքն էր: Երկնքում իրեն ազատ ու անկաշկանդ էր զգում: Նրա համար լավ ու վատ եղանակ գոյություն չուներ: Եթե թռիչքը անհրաժեշտ էր, ուրեմն պետք է թռչեր առանց երկմտելու` հույսը դրած Աստծո վրա:
Զանգեզուրի լեռնաշղթայի գեղատեսիլ անկյուններից մեկում է ծվարել հայ ազատագրական շարժման ու հոգեւոր զարթոնքի ջատագովներ Մելիք-Թանգիների նստավայրը։ Այսօր մենք մեծագույն հպարտությամբ ենք արտասանում Դավիթ Բեկի տաղանդավոր զորավարներից Տեր-Ավետիսի, 1828-29թթ. ռուս-պարսկական պատերազմի մասնակից հազարապետ Մելիք-Թանգիի, 1912-48 թվականներին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ, բանասեր Ներսես Մելիք-Թանգյանի, աշխարհահռչակ գիտնական Նիկողայոս Ադոնցի, Խորհրդային Միության հերոսներ Լիպարիտ Իսրայելյանի, Սամսոն Մկրտումյանի անունները։
Ղաջարյան կայսրության ժամանակ՝ Ֆաթհալի շահի թագավորության տարիներին, հայազգի Մանուչեհր խանը եղել է Իրանի վարչապետը։ Նրա եղբայրը՝ Սուլեյման խանը, Իրանի Խորասանի եւ Լորեստանի նահանգների զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր։
Մանուչեհր խանի եղբորորդին՝ Ջահանգիր խանը, Իրանի արդյունաբերության նախարարն էր եւ զինանոցի պետը։
Մենք փոքր երկիր ենք, եւ բնական է, որ որոշ հարցերում խոշոր տերությունները կարող են իրենց սեփական խաղը խաղալ` առանց մեր պահանջները հաշվի առնելու: Սակայն պատմական կոնկրետ օրինակները համադրելով` համոզվում ես, որ, այնուամենայնիվ, սեփական շահերը պաշտպանելու հնարավորություն կա` իրադարձությունների հորձանուտում ճիշտ կողմնորոշվելու, քաղաքական կամքի եւ մարտունակ զինված ուժերի առկայության դեպքում:
Տավուշի Վերին Կարմիրաղբյուր գյուղում 1969թ. փետրվարի 14-ին ծնված Վոլոդյա Դարբինյանը զոհվեց 1992-ի օգոստոսի 8-ին՝ Արծվաշենի բնակչության տեղաշարժի ընթացքում, շրջափակման մեջ՝ իր 12 նահատակ ընկերների հետ փրկելով գյուղի բնակչությանը։
Այդ օրը Վոլոդյան կբոլորեր իր ծննդյան 25 տարին։ Եռաբլուրում հավաքվել էին Արծվաշենի 12 նահատակների հարազատները՝ վշտակցի միությամբ մի ընտանիք դարձած։
Սեղանին բուրում է Վոլոդյայի Նվարդ մայրիկի թխած հացը, ծփում է արնագույն գինին։
Համբարձման տոնը Հարուցյալ Հիսուսի` մարմնով երկինք բարձրանալու եւ Հոր աջ կողմում նստելու հիշատակն է: «Համբարձում» նշանակում է բարձրացում: Նոր Կտակարանի վկայությամբ (Մարկ., ԺԶ, 19-20, Ղուկ., ԻԴ, 50-53, Գործք, Ա, 9-11)` Հիսուսն Իր Հարությունից հետո 40 օր բազմիցս հայտնվում է Իր հետեւողներին` Մարիամ Մագթաղենացուն, յուղաբեր կանանց, Պետրոսին, Էմմավուսի ճամփորդներին, առաքյալներին` Վերնատանը եւ Գալիլիայի Տիբերիական ծովակի եզերքին` վերահաստատելով նրանց իրենց առաքելական կոչման եւ հավատի մեջ. «Գնացե՛ք, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին…»:
Միշտ չէ, որ աշխատասիրությունը, տաղանդն ու բարձր ճաշակը օգտակար են եղել մեզ՝ հայերիս համար։ Այս բարձր հատկանիշների պատճառով հաճախ ենք ենթակա եղել օտարների նախանձին, չարությանը եւ ատելությանը։ Իսկ երբ միջնադարյան հզոր Պարսկաստանի տիրակալ Շահ Աբասը 1603թ. եկավ նվաճելու պետականությունից զրկված Հայաստանը, պարզամիտ հայ ժողովուրդը նրան նվիրեց ոսկեղեն, արծաթեղեն, գորգեր… Հիացած հայ վարպետների տաղանդով` Շահ Աբասը որոշեց դատարկել Հայաստանը, ժողովրդին տանել Պարսկաստան եւ հայերի միջոցով զարգացնել իր երկրի արհեստագործությունը, առեւտուրը, մշակույթը։