Թերթ
Ռուսական ավիաշինությանը քիչ թե շատ ծանոթ ցանկացած մարդ լավ գիտի, որ այդ ոլորտի ամենահայտնի անունը մեր հայրենակից Միխայիլ Պողոսյանն է: 2011թ. հունվարին Միխայիլ Պողոսյանը նշանակվեց ռուսական «Ավիաշինական միավորված ընկերության» նախագահ: Պետական այդ ընկերությունը միավորում է ավիաշինության բնագավառի գրեթե բոլոր ռուսական ընկերությունները, այդ թվում մեզնից շատերին քաջ հայտնի «МиГ», «Су», «Як», «Ил», «Ту» ինքնաթիռաշինական ընկերությունները եւ տասնյակ այլ ընկերություններ ու գործարաններ:
Վերջերս ադրբեջանական մամուլը կտրուկ ավելացրել է երկրի պաշտպանական արդյունաբերության գործարքների մասին տեղեկատվությունը: Եթե հավատանք դրան, Ադրբեջանը արտադրում է տասնյակ զրահամեքենաներ, հրետանային կայանքներ, հրազեն, դիպուկահար հրացան, անօդաչու թռչող սարքեր եւ այլն: Հարց է ծագում՝ արդյո՞ք Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերությունն իսկապես արագորեն զարգանում է, թե՞ գործ ունենք պետականորեն ծրագրված ապատեղեկացման հետ:
Երբ 2005թ. դեկտեմբերի 16-ին Իլհամ Ալիեւի հրամանագրով ստեղծվեց Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը, հարց առաջացավ ինչի՞ համար:
«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը մեկ տարեկան է: Եվ այս մեկ տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել է ռազմահայրենասիրական եւ մշակութային բովանդակությամբ ավելի քան 160 միջոցառում Երեւանում եւ հանրապետության տարբեր համայնքներում` ձգտելով «Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ» կարգախոսը հասցնել յուրաքանչյուր հայ ընտանիք: «Հայոց արծիվներ»-ը Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին ընդառաջ քսան խոշոր միջոցառումների շարք է սկսել, որոնք անցկացվելու են ազգային բանակի տարբեր զորամասերում:
1918թ. հունվարի վերջին, օգտվելով այն հանգամանքից, որ ռուսական բանակը լքել է Կովկասյան ճակատը, թուրքերը խախտեցին 1917թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում կնքված ռուս-թուրքական զինադադարի պայմանները եւ անցան հարձակման՝ հույս ունենալով կրկին գրավել Արեւմտյան Հայաստանը եւ Կովկասը։ Թուրքական զորաբանակին դիմակայող միակ ռեալ ուժը հայկական բանակային կորպուսի զորամասերն ու ստորաբաժանումներն էին, որոնք ստեղծվել էին դեռեւս 1917թ. վերջին, երբ ռուսական զորքերը լքեցին կովկասյան ճակատը։ Կորպուսի հրամանատարն էր գեներալ-լեյտենանտ Նազարբեկյանը, շտաբի պետը՝ գեներալ Վիշինսկին, կոմիսարը՝ Դրաստամատ Կանայանը՝ Դրոն։
Անկախ պետականության երազանքը դարեր շարունակ բորբոքել է հայության բազմաթիվ սերունդների միտքն ու երեւակայությունը, ջերմացրել հոգին։ Աշխարհասփյուռ հայության զավակների շուրթերին «Ազատ, անկախ Հայաստան» բառակապակցությունը հնչել է որպես կախարդական խոսք, սրբազան երդում, աստվածաշնչյան պատգամ։ Հայության բազմաթիվ սերունդներ օտարության մեջ ապրել, դիմացել, պայքարել են այդ նվիրական երազանքով։ Նորջուղայեցի Շահամիր Շահամիրյանը իր երազանքին միս ու արյուն է տվել՝ երկնելով հայոց առաջին սահմանադրությունը՝ «Որոգայթ փառացը»։
Մայիսի 18-ը տոնական էր Ստեփանավանում։ Միջոցառումը կազմակերպվել էր մի քանի տասնյակ զինակոչիկների պատվին, որոնք մեկնում էին զինվորական ծառայության` փոխարինելու հայրենիքի հանդեպ պարտքը կատարած ավագ ընկերներին։
Զինկոմիսարիատ զինակոչիկների հոսքն սկսվեց վաղ առավոտյան։ Այստեղ նրանց արդեն սպասում էին զորակոչային բաժնի սպաները, բուժհանձնաժողովը, եւ, իհարկե, զինվորական կոմիսար փոխգնդապետ Սպարտակ Ղուբաթյանը։ Ում գործերը կարգին էին, զինկոմը պատվիրում էր ուղիղ կեսօրին լինել քաղաքի կենտրոնում՝ Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատի մոտ։
Սուրեն Համբարձումյանը մեր կենսաբանության դասատուն էր։ Կարճահասակ, կճատ քթով մարդ էր։ Չգիտեմ ինչու՝ նրան Պապու (հոպոպ) Համբարձումյան էին անվանում։ Նա Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր եւ արձակագիր Սերո Խանզադյանի հետ ծառայել էր նույն գնդում։ Գյուղական դպրոցի մանկավարժն ու ճանաչված գրողը լավ ընկերներ էին։ Սուրեն Համբարձումյանի հրավերով Սերո Խանզադյանը երբեմն մայիսի 9-ին գյուղ էր գալիս ու մասնակցում կազմակերպվող միջոցառումներին։