Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

Հայրենական պատերազմից տարիներ անց Ավետիք Իսահակյանին հյուր է գնում պատերազմին մասնակցած մի երիտասարդ գրող։ Այնտեղ է լինում գրականագետ, Ա. Իսահակյանի լավ բարեկամ Արամ Ինճիկյանը։ Խոսում են դեսից-դենից, պատերազմից։ Հանկարծ Վարպետը դիմելով երիտասարդին, հարցնում է.
-Պատերազմի ժամանակ ի՞նչ էիր անում։

Ֆաշիստական Գերմանիայի հարձակումը Խորհրդային Միության վրա ցնցել էր հայոց մեծերին։ Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը եւ մյուս մտավորականները, որոնք կյանքում շատ բան էին տեսել, համոզված էին՝ ԽՍՀՄ-ի պարտությունը ողբերգական կլինի հայ ժողովրդի, Հայաստանի համար։ Այդ տագնապների ազդեցությամբ ստեղծվեցին արվեստի մնայուն արժեքներ, հայրենասիրական վեպեր, վիպակներ, բանաստեղծություններ։ Մեծերը նաեւ անձամբ էին ուզում պայքարել ֆաշիզմի դեմ, պաշտպանել հայրենիքը։

ՀԱՅՈՑ ԲԱԶԵՆԵՐԻ ՈԳԵՂԵՆ ԹՌԻՉՔԸ

Ծնվել է 1955թ. օգոստոսի 13-ին, Երեւանում: 1962-1972թթ. սովորել եւ ավարտել է Կիրովի անվան միջնակարգ դպրոցը: 1977-1979թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1981թ. ավարտել է Կիրասանովի ավիացիոն տեխնիկական ուսումնարանը, վերադարձել Երեւան եւ աշխատանքի անցել «Էրեբունի» օդանավակայանում` որպես տեխնիկ, իսկ վերապատրաստվելուց հետո` որպես «Մի-8» ուղղաթիռների բորտմեխանիկ: Զոհվել է 1992թ. Շահումյանում հերթական մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ: Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Աճյունն ամփոփված է Եռաբլուրում:

«Հրամանատարը՝ զինվորի ավագ ընկեր» ուղերձի վերընթերցումը ինձ՝ հայոց բանակի զինվորագրյալին, ամիսներ հետ տարավ։
Չմանրամասնելով ասեմ՝ ՀՀ պաշտպանության նախարարի շտապ եւ անմիջական աջակցության կարիքն ունեի։ Դիմեցի, ընդունելություն խնդրեցի։ Պատասխանը չուշացավ։
…Ամիսներ են անցել այդ օրից, սակայն այն տպավորությունը, զգացումը, որ համակեց նախարարի մոտ ընդունելության առաջին իսկ պահերից, անանց է։

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԶԻՆՎՈՐ...

…2009թ. հունիսին Մխիթար Հերացու անվան ՀՊԲՀ-ի առաջին կուրսը հաջողությամբ ավարտելուց հետո տղաս՝ Արծրունի Նազարյանը, զորակոչվեց ժամկետային զինվորական ծառայության։ Զորամասում, ուր ծառայում է նա, եղել եմ մի քանի անգամ։ Հսկիչ-անցագրային կետում՝ տեսակցությունների համար կահավորված սենյակում, ինչպես որ կարգն է՝ հանդիպել, զրուցել եմ Արծրունիի հետ ու վերադարձել տուն։ Առաջին այցելությանս ժամանակ ՀԱԿ-ում գտնվելով, նախկին զինվորականի բծախնդրությամբ հետեւելով անցուդարձին, վերակարգի պահվածքին, նիստ ու կացին՝ հասկացա, որ որդիս գտնվում է հենց այն զորամասում, ինչպիսին երազում են զինակոչային տարիքի բոլոր տղաների ծնողները։

Գրում է տիկին Նելլին. «Եռաբլուրում իրար միախառնված, կողք կողքի հանգչող նահատակներ։ Հայր եւ որդի` Սաշիկ եւ Արթուր Թորոսյաններ… Սաշիկն իմ ամուսինն է, Արթուրը՝ որդիս։ Իմ պատշգամբը նայում է դեպի Եռաբլուր։ Ամեն առավոտ, արեւածագի հետ, ես նրանց բարի լույս եմ ասում, արեւամուտին՝ բարի գիշեր մաղթում՝ թողնելով նրանց հավերժության ու անմահության մեջ։ Օրեր, ամիսներ շարունակ այս նույն պատշգամբից նայել եմ խելացի, հաղթահասակ որդուս տունդարձի ճանապարհին։ Հետո նայում, սպասում էի ամուսնուս, որն էլ գնաց գտնելու որդուն, քայլելու, օրհնելու այն ճանապարհը, որով անցավ մեր որդին»։

ԳԻՇԵՐ ՈՒ ՑԵՐԵԿ ԴԻՐՔԵՐՈՒՄ

Հրամանատար Բագրատ Ջանվելյանի հետ ուշ ժամի վերադարձանք դիրքերից։ Նոր մտել էինք աշխատասենյակ, երբ հնչեց հեռախոսազանգը։ Զրույցի ընթացքում հրամանատարը փորձում էր արդարանալ՝ մերթ ժպտում էր, մերթ բարկանում ու աշխատում էր շուտ ավարտել զրույցը։ Ընկալուչը դնելուց հետո ծիծաղելով դիմեց ներկաներին.
-Կինս էր, հիշեցնում է, որ երբ գնացել ենք խոսք ուզելու, մայրս մի կողմ է կանչել, ասել. «Աղջիկ ջան, էս ցեղի մեջ ղաչաղի արյուն կա՝ էս ցեղից տան նստակյաց տղամարդ չի լինում, գիշեր-ցերեկ սարերում են, դրսում։