Թերթ
Գրող Մկրտիչ Սարգսյանն ինձ հյուրընկալեց իր բնակարանում՝ ջերմ, սրտաբաց, հազար տարվա ծանոթի պես (մինչդեռ առաջին անգամ էինք հանդիպում)։ Արձակագիրը հիվանդ էր (կինը ասաց), սակայն աշխատում էր թաքցնել թուլությունը։ Մեր զրույցի չնչին մասը հոդվածի նյութ դարձավ, որովհետեւ պաշտոնական հարցազրույցը րոպեներ անց վերածվեց մտերմիկ զրույցի. գրողն սկսեց զանազան հուշեր ու զվարճալի պատմություններ պատմել՝ կապված Շիրազի, Սիլվա Կապուտիկյանի, Մարո Մարգարյանի եւ շատ այլ գրողների ու արվեստագետների հետ։
Նրա զոհվելու առթիվ Անդրկովկասում եռօրյա սուգ հայտարարվեց, հուղարկավորության օրը կեսօրից դադարեցվեց աշխատանքը գործարաններում, հիմնարկներում, երկաթուղում, իսկ թաղմանը, այն էլ Թիֆլիսում, շուրջ 200.000 մարդ մասնակցեց: Իսկ աշխարհի գրեթե բոլոր մեծ ու փոքր հայ գաղութներում ինքնաբուխ ու բազմամարդ սգո արարողություններ կատարվեցին: Հայությունն ու մեջքը նոր-նոր շտկող Հայաստանը վերստին անպաշտպան էին մշուշոտ գալիքի առջեւ՝ հասկանալով, որ սեւ ու արյունոտ այն տարիներին անակնկալ բացված, բայց կիսատ մնացած մի պայծառ էջ էր անդառնալիորեն շրջվում:
Ադրբեջանցի փորձագետների մի խումբ` պատմական գիտությունների դոկտոր, Բաքվի պետական համալսարանի պրոֆեսոր Էլդար Իսմայիլովի ղեկավարությամբ, մարտի 22-ին Վաշինգթոնում ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հաջորդող ժամանակաշրջանում իրադարձությունների զարգացման իր տեսլականը: Ուշագրավ է, որ փորձագետները գիտակցաբար կենտրոնացել են միայն սոցիալ-տնտեսական խնդիրների վրա եւ փորձել են պատասխանել այն հարցին, թե հետբախումնային շրջանում ինչ է պետք եւ ինչ կարելի է անել` «ադրբեջանական 7 շրջանների վերականգնման համար»:
Հատուկ նշանակության զորքերում ծառայություն իրականացնող շարքայինները համապատասխան գիտելիքներ ստանալուց, ինչպես նաեւ հոգեպես պատրաստ լինելուց հետո ռազմական օդանավակայանում պարաշյուտով թռիչք են կատարում:
Ինչպես նշեց զորամասի հրամանատարի տեղակալ գնդապետ Ա. Հովհաննիսյանը, թռիչքները պլանային են եւ իրականացվում են ամիսը մի քանի անգամ: Ոմանք առաջին անգամ են իրենց ուժն ու գիտելիքները կիրառում օդում, ոմանք էլ հերթական թռիչքն են արձանագրում»:
Զինծառայողները զինվորական հոսպիտալում բժշկական ստուգում անցնում են եւ բժշկի թույլտվությունից հետո միայն նախապատրաստվում են թռիչքի:
Մարտի 22-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում անցկացվեց հուշ-ցերեկույթ` նվիրված զոհված ազատամարտիկ, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, նույն ֆակուլտետի ուսանող Հապետ Կորյունի Արշակյանին: Պարբերաբար կազմակերպվող միջոցառումներով, լսարանների անվանակոչությամբ մայր բուհն ապացուցել է, որ հիշում եւ մեծարում է Արցախյան ազատամարտում զոհված իր ուսանողներին: ԵՊՀ «Վարդանանք» հայրենասիրական դաստիարակության ակումբի հերթական նախաձեռնությունը ձեւավորված բարի, ուսուցողական ավանդույթների շարունակությունն էր: Միջոցառումը վարում էր ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը` ուսանողուհի Ասպրամ Կրպեյանը:
Անցած տարեվերջին գնդապետ Ս. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասում գլխավոր ռազմական տեսչության անցկացրած ստուգումները ցույց տվեցին, որ մարտական դիվիզիոններն առանձնանում են մարտավարամասնագիտական պատրաստականությամբ եւ հաջողությամբ են իրականացնում հանրապետության օդային տարածքների պահպանությունը, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են հաջողությամբ կատարել հնարավոր ամենաբարդ առաջադրանքները։ Ստուգումների ժամանակ մի քանի կարեւոր ուղղություններով համեմատաբար ավելի բարձր արդյունքներ ցույց տվեցին մայոր Վ. Հակոբյանի դիվիզիոնի ստորաբաժանումներն ու մասնագետ սպաները։
Զրույց ՀՀ կրթության եվ գիտության նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ հետ -Պարոն նախարար, անկախությունից ի վեր ազգային դպրոց ձեւավորելու խնդիրը եղել է առաջնային գիտակրթական համակարգի ռազմավարական ծրագրերում։ Այդուհանդերձ, մինչ օրս չեն հստակեցվել ազգային դպրոցի չափորոշիչները, չի տրվել գոնե մոտավոր սահմանում, թե ինչ են հասկանում ազգային դպրոց ասելով իրավասու այրերը եւ այդ գաղափարի ջատագովները։ Գուցե Դուք բնորոշեք՝ ի՞նչ […]