Թերթ
Ադրբեջանական բանակում շարունակվում են արտակարգ պատահարները: Փետրվարի 26-ին Թովուզի շրջանում ավտոճանապարհային պատահարի հետեւանքով մահացել է 1, վիրավորվել 4 զինվոր: Ընդ որում, մահացածը Ռամիլ Ջաբրայիլովն է` այն միակ զինվորը, որը հրաշքով ողջ էր մնացել փետրվարի 20-ին ադրբեջանական մարտական հենակետերից մեկում կատարված սպանդի ընթացքում: Հիշեցնենք, որ զոհվել էր 7 զինվոր:
Զինվորների մայրերը հպարտ, հուզված, ոգեւորված եւ խանդավառ պատմում են իրենց որդիներից։ Ճոխ ու գեղեցիկ բառագանձ ունի հայերենը, սակայն զինվորների մայրերին չի բավարարում անգամ մեր շքեղ, ոսկեղենիկ հայոց լեզուն. բառերը խամրում են, անգունանում՝ անկարող լինելով արտահայտել այն, ինչ մոր սիրտն է ուզում։
«Օ՜, եթե աշխարհը մոր սրտով գնար»,- ասում է մայրապաշտ բանաստեղծը՝ Հովհաննես Շիրազը։ Երանի հենց այդպես էլ լիներ. եթե աշխարհը մոր սրտով գնար, ապա ողջ տիեզերքը պռնկեպռունկ լցված կլիներ միայն լույսով, ջերմությամբ, սիրով, առատությամբ, բարությամբ ու խինդով, այսինքն՝ խաղաղությամբ…
Պահքը կամ պասը հրաժարումն է որոշակի կերակուրից` հանուն հոգու զորացման: Աստված մարդու համար պահք սահմանեց դեռեւս դրախտում. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու եւ չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդ., Բ, 16): Ինչպես Բարսեղ Կեսարացին է գրում «Վասն պահոց» ճառում` «Պահքը դրախտում օրինադրվեց, եւ այն հասակակից է մարդկությանը»: Աստված պահքը տվեց առաջին մարդուն` որպես դաստիարակ, եւ քանի դեռ մարդն այն պահում էր` հավասար էր հրեշտակներին:
Համաձայն Աստվածաշնչի` պահեցողությունը մարդկային մեղավոր վիճակի գիտակցությունից բխող ցավի, տխրության, սգի ու ինքնազրկանքի շրջան է: Պահքից անբաժան են աղոթքը եւ ապաշխարանքը. «Բարի են աղոթքները` պահեցողություններով, ողորմություններով եւ արդարություններով» (Տոբիթ, ԺԲ, 8): Պահքի ընթացքում հանձնարարվում է հրաժարվել կենդանական ծագում ունեցող կերակուրներից եւ սնվել միայն բուսական կերակուրներով, բայց հատկապես` ողորմած գտնվելով, ներողամիտ լինելով, բարի գործեր կատարելով եւ մեղքից հեռու մնալով:
Պատմում է Անահիտ Առաքելյանը
Լուսիկ մայրիկը, ում դեռ խորհրդային տարիներից Ստարշինա են ասում (դեռ կոլտնտեսությունում աշխատելու տարիներից) կռվի առաջին օրերին ելավ գյուղամեջ ու ասաց. «Որ տոնը մի զինվոր տա՝ թորքը կփախչի մեր սահմաններից»։
-Նույն երազը կրկնվեց մի քանի անգամ։ Մենք մեծ գրադարան ունեինք,- պատմում է Լյուդա մայրիկը,- առաջին անգամ երազում սպիտակամորուս մի ծերունի, ցույց տալով գրադարանը, ասաց.
-Ձեր գրքերի մեջ սուրբ գիրք կա, փրկիր այն, հանիր խավարից, եւ նա կբուժի քո ցավերը (ես խիստ հոդացավեր ունեի)։
Շատ ման եկա, համարյա բոլոր գրքերը նայեցի։ Վերցրի «Իսրայել Օրի» գիրքը եւ այն սեղանին դնելով՝ մտածեցի, որ միգուցե սա է։
Մի քանի օրից նորից կրկնվեց նույն երազը.
-Այդ գիրքը չէ՝ ման եկ, փնտրիր, կգտնես…
Նորից սկսեցի փնտրտուքը, եւ ով զարմանք՝ գտա մի հին Ավետարան, որը չէի նկատել այն ժամանակ։ Փաթաթեցի գեղեցիկ, փայլուն կտորով (շուշպա), դրեցի գրադարանի ամենապատվավոր տեղում եւ մոմեր վառեցի։ Գիշերը նորից կրկնվեց երազը, եւ երազում ինձ ասացին.
-Քո երեք որդիներն էլ դառնալու են ազգի զինվոր։
Հունվարի 24-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ավիացիայի զորամասի հրամանատար Իգոր Մարտիրոսյանին շնորհվեց գնդապետի կոչում, իսկ ազգային բանակի կազմավորման 19-րդ տարեդարձի առթիվ նա պարգեւատրվեց «Արիության» մեդալով։
-Հրամանատարին պարգեւատրում են այն դեպքում, երբ անձնակազմը հաջողությամբ է կատարում իր առջեւ դրված խնդիրները,- ասաց Ի. Մարտիրոսյանը՝ շարունակելով աշխատանքը։ Նա այդ ժամանակ զբաղված էր իր նոր ստացած L-39-երից մեկի էլեկտրասնուցման համակարգի աշխատանքը ստուգելով։ -Մեր ունեցածներից մի քիչ տարբեր է, եւ ուզում եմ համոզվել, որ ամեն ինչ կարգին է։
Ռազմական գործողությունների վերսկսման վտանգը նկատի ունենալով` ՀՀ զինված ուժերը պարտավոր են պահպանել բարձր աստիճանի մարտունակություն եւ ունակ լինել մշտապես գտնվելու բարձր մարտական պատրաստականության վիճակում: Ուստի սա է ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների գերակա նպատակը, որին կարելի է հասնել մարտական պատրաստության որակը բարձրացնելու եւ արդյունավետությունը մեծացնելու միջոցով:
Մարտական պատրաստության որակը կարելի է բարձրացնել պայմանագրային ծառայության եւ պայմանագրային սերժանտական ինստիտուտի ներդրման ճանապարհով: Ստորեւ կքննարկենք դրանց առանձնահատկությունները՝ օտարերկրյա ԶՈՒ փորձի հիման վրա:
Հետխորհրդային ռուսական ԶՈՒ ներքին ծառայության անտանելի վիճակը, որի նախադրյալները ստեղծվել էին դեռեւս խորհրդային ժամանակներում, հասարակական գիտակցության մեջ ձեւավորել էր այն համոզումը, որ «մասնագիտական /արհեստավարժ/ բանակը» նախապատվելի է զորահավաքի ճանապարհով համալրվող բանակից: