Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։
«Հարեւան երկրների հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար Իրանը ոչ մի ջանք չի խնայի, եւ պետությունների արտաքին քաղաքականության հիմքում պետք է ընկած լինի խաղաղությունն ու բարիդրացիությունը»,- ասել է Իրանի Մեջլիսի նախագահության անդամ, Թավրիզի պատգամավոր Մոհամմադ Հոսեյն Ֆարհանգին։

ՖԻԴԵ-ի վարկանիշային սանդղակի երկրորդ հորիզոնականում է հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2814,4 միավորով։ Առաջին տեղում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը՝ 2816,9 միավորով։ Լավագույն եռյակը 2813,1 միավորով եզրափակում է նորվեգացի Մագնուս Կառլսենը։

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երկրի ղեկավարի նստավայրում զինծառայողներին և ազատամարտիկներին շնորհավորել և հանձնել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևները:
Նախագահը խորապես արդարացված է համարել հայկական բանակի նկատմամբ մեր ժողովրդի հավատն ու հարգանքը.  «Ուսադիր կրելն ու Հայրենիքին ծառայելն իսկական տղամարդու գործ է, իսկ ուսադիր կրելն ու Հայրենիքին լա՛վ ծառայելը` շատ պատվաբեր»,-ընդգծել է Հանրապետության ղեկավարը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Բանակի օրվա առթիվ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար զինված ուժերի մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին:

«Սիրելի՛  հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Հայկական կանոնավոր բանակի արժեքն ու նշանակությունը ակնհայտ է բոլորիս համար, հատկապես` մեր օրերում: Այս մասին ինչ էլ ասենք, որքան էլ խոսենք, քիչ կլինի: Այսօր առիթ է հիշելու նրանց, ովքեր տևական խզումից հետո վերստեղծեցին Հայաստանի զինված ուժերը: Պատերազմական ու ճգնաժամային բարդագույն իրավիճակում մեր ժողովուրդը կատարեց պատմական ու անշրջելի […]

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՆ Է»

Բանակի տարին չի սկսվում եւ չի ավարտվում։ Այնպես, ինչպես չի սկսվում ու չի ավարտվում հայրենասիրությունը։ Այս անգամ կասեմ՝ բանակի տարին բաղկացած է 365-366 անկրկնելի եւ գեղեցիկ օրերից։ Բանակի յուրաքանչյուր օրը ծնունդ է։ Օրը ծնվում է՝ իր հետ բերելով իր գեղեցկությունը, իր հոգսը, իր տագնապը։ Այն, ինչ երեկ գյուտ էր, այսօր դառնում է սովորական մի բան։ Այս ծննդյան շարժման մեջ բանակի երեկվա տեսքը չի գոհացնում մեզ։ Հենց այս անբավարարվածության զգացումով էլ աչքը բացում են բանակը եւ նրա պատասխանատուները։ Եվ ամեն ինչ սկսվում է զրոյից։

Ռուս կայսր Պավել Առաջինը 1800թ. խաղաղություն կնքելու առաջարկ է ստանում Նապոլեոն Բոնապարտից: Կայսրը հրամայում է բերել Եվրոպայի քարտեզը, փռում սեղանին, մեջտեղից ծալում և ասում.
-Միայն այսպես մենք կարող ենք բարեկամ լինել: