Թերթ
Սահման պահող զինվորին խաղաղություն եմ մաղթում, հոգու կորով։ Ասում եմ՝ ոտքդ ամուր դիր հողին, տղա՛ս, սա քո՛ երկիրն է։ Արցախում կռված տղաների ու զոհվածների ընտանիքներին ասում եմ՝ փառք ու պատիվ, նաեւ՝ սեր, լիություն։ Համերաշխություն ու միասնություն եմ մաղթում համայն աշխարհի հայերին։ Շնորհավոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ։
«Փափրավենդ գյուղում էինք: Ես նկատեցի թշնամու հարձակման ուղղությունը: Տանկերով առաջ էին մղվում: Միակ հակատանկային զենքը ինձ մոտ էր: Բարձրացա, որ խփեմ: Մեկ էլ գլուխս զնգաց. թշնամու փամփուշտը աջ կողմից մտավ ուղիղ գլխիս մեջ»: Դրանից հետո ոչինչ չի հիշում: Միայն հասցրել էր ընկերներին տեղեկացնել, որ թեւին բժշկական փաթեթ ունի:
«Փաթեթը արագ-արագ բացեցինք, գլուխը կապեցինք: Այդ պահին նկատեցի, որ գլխի ոսկրածուծից մի քանի կաթիլ ընկավ ոտքիս. մտածեցի՝ ուղեղն է, վերջ՝ Գեղամը զոհվեց, այլեւս ոչինչ հնարավոր չէ անել:
Լեւոն Ներսիսյանը, ժողովրդի ամենասիրելի դերասան Հրաչյա Ներսիսյանի որդին, հոր պես բարձրահասակ, գեղեցիկ, ազնվական կեցվածքով ու վարվեցողությամբ՝ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողներիս հին աշխարհի գրականություն էր դասավանդում։ Գրեթե երեսուն տարի է անցել, բայց ես շատ բան եմ հիշում նրա դասախոսություններից, գրականության, արվեստի, կյանքի, պատմական իրադարձությունների մասին արված վերլուծություններից ու ընդհանրացումներից։
1993-ի Ամանորը եղբորս՝ Ռոլանդ Քելեշյանի հետ դիմավորեցինք Լաչինում։ Մտքով մայրիկի հետ էինք՝ ո՞նց դիմավորեց, տանը վառելիք կա՞, հո չի՞ մրսում,- վերհիշում է Ռոմիկ Մխիթարյանը։ -Մայրիկի բնավորությունը գիտեինք՝ երբեք չէր բողոքում, երբեք չէր փորձում իր զավակներին ինչ-որ «չնչին հոգս պատճառել», որովհետեւ հպարտանում էր, որ իր զավակները լծված են Արցախի ազատագրման գործին։ (Պիտի ասեմ, որ մայրս միշտ մեզ հիշեցնում էր մեր ազգակցական կապը Զորավար Անդրանիկի հետ)։
Անօրեն թուրքն էր տիրել մայր հողին,
Ինչ սրտով պետք է մտնենք անկողին,
Մամ ջան, չտխրես, շատ չմտածես,
Գնում ենք կռիվ ախպերս ու ես։
1988թ. դեկտեմբեր ամիսն էր։ Ջոկատի տղաներով առաջին անգամ դուրս եկանք սահման։ Հրամանատարը եղբայրս էր՝ Ռոլանդ Քելեշյանը։ Մեր ավագ եղբայրը՝ Ժանը, շտաբի պետն էր, ես՝ տեղակալը։ Պատմական Նախիջեւանի միակ հայաբնակ գյուղը՝ Զնաբերդը, հայաթափվել էր։ Բնակիչները ապաստանել էին Նախիջեւանի սահմանամերձ բնակավայրերում։ (Այժմ այդ գյուղերից մեկը կոչվում է Նոր Զնաբերդ)։ Խաղաղ բնակչությունն ահուսարսափի մեջ էր, որովհետեւ թուրքն անցել էր հարձակման…
Ամանորի այս օրը ուզում եմ շնորհավորել մեր զինվորներին, որոնք մարտական հերթապահություն են իրականացնում եւ նրանց, ովքեր պատվով կատարելով իրենց ծառայությունը, Ամանորը դիմավորում են հայրենի հարկի տակ։ Դիմում եմ իմ զինվորներին. Սիրելիներս, Դուք զինվոր եք ողջ կյանքի համար։ Ապրեք ձեր կյանքը հպարտորեն, որովհետեւ դուք բարձունքից տեսնում եք մեր հայրենիքի սահմանները։ Կանգնեցեք այդ սահմաններին տղամարդավարի, հպարտ, աչալուրջ։ Հողի տերը նա է, ով կարոտով ու գուրգուրանքով է վերաբերվում նրան։