Թերթ
Արդեն մի քանի տարի է` հայ-ադրբեջանական սահմանագոտու առավել վտանգավոր հատվածները հսկում են մեր զինված ուժերի պայմանագրային զինծառայողները: Նրանք պարտադիր ժամկետային ծառայություն անցած, մասնագիտական համապատասխան պահանջները բավարարող քաղաքացիներ են: Առաջնագծում պայմանագրային եւ սովորական ստորաբաժանումների մարտական խնդիրը նույնն է` հետեւել հակառակորդի տեղաշարժին, դիմագրավել հնարավոր առաջխաղացմանն ու դիվերսիոն խմբերի ներթափանցմանը: Նույնն է նաեւ նրանց կենցաղը, առօրյան: Սակայն շատերի պնդմամբ՝ պայմանագրայինները դիրքերում հիմնականում ավելի կազմակերպված, մարտունակ են, ինչն էլ իր օբյեկտիվ պատճառներն ունի` նրանք արդեն որոշակի փորձ, վարժվածություն ունեն, ստորաբաժանումներում ընդգրկվելու համար էլ նախնական խիստ ընտրություն են անցնում:
Դուք տեսե՞լ եք, թե ինչպես է այրվում հողը, որին նախապապերիդ աճյունն է խառնված, Դուք նայե՞լ եք մարտադաշտում մեռնող զինվորի աչքերին, ուր ապրելու տենչ կա, վրեժի կոչ, հայրենիքը փրկելու հրաման… Երբ առաջին անգամ իմ զենքը կրակեց, ու ես հասկացա, որ այդ կրակոցը խլեց ինչ-որ մեկի կյանքը, հոգումս ինչ-որ սոսկալի բան կատարվեց (բառերով չես բացատրի)։ Ես բժշկից ռազմիկ դարձա։ Դրժեցի Հիպոկրատի երդումը ու նոր երդումով զինվորագրվեցի հայրենիքին։
Բանակի բուժծառայության շենքային պայմանների բարելավումը ծրագրի կարեւորագույն ուղղություններից մեկն էր։ Մենք խնդիր ունեինք բուժծառայության բոլոր կառույցների ու ստորաբաժանումների շենքային պայմանները համապատասխանեցնելու որոշակի չափանիշների։ Ծրագրում ընդգրկված էին ինչպես զորամասերի բուժկետերը, այնպես էլ հոսպիտալային ցանցը։ Երեք տարվա ընթացքում կառուցեցինք նոր շենքեր եւ հիմնովին վերանորոգեցինք այն կառույցները, որոնք չէին համապատասխանում սահմանված չափորոշիչներին։ Եթե նախկինում շքեղ նորակառույցների կողքին կարող էիր հանդիպել անմխիթար պայմանների, անբարեկարգ շինությունների, եռամյա ծրագրի ավարտին այդ տարբերությունը գրեթե վերացվել է, եւ արձանագրվել է բուժծառայության շենքային պայմանների նոր որակ ամբողջ բանակի համար։
Օրերս Արաբկիրի զինկոմիսարիատից բանակ ճանապարհեցին զինակոչիկների առաջին խմբաքանակը: Զինկոմիսարիատի շրջակա տարածքում հավաքվել էին հիմնականում երիտասարդներ` զինակոչիկներն ու նրանց ճանապարհող ընկեր-բարեկամները: Տղաների տրամադրությունը բարձր էր. նրանք կատակում էին, ծիծաղում, եւ կողքից դիտողին կարող էր թվալ, թե առաջիկա երկու տարվա հետ կապված ոչ մի մտահոգություն չունեն:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերջերս խոսելով զորակոչի կազմակերպման միջոցառումների մասին, վստահեցրել է, որ կարվի ամեն ինչ` զորակոչը յուրաքանչյուր հայ ընտանիքի համար տոնական դարձնելու, ինպես նաեւ բանակում բացասական երեւույթները կանխելու, դեպքերին ու պատահարներին արագ արձագանքելու եւ դրական լուծումներ տալու համար։
Օրերս ներկա եղա Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 20-ամյա Մանվել Սարիբեկյանի թաղման արարողությանը։
Ուզում եմ խոսել իմ եւ բոլոր համաշրջանցիներիս հոգու եւ սրտի ցավի, հայ երիտասարդի կորստյան անչափելի զգացման մասին։
Մեր շրջանը սահմանամերձ է։ Մենք թանկ մարդկային կորուստներ ենք ունեցել Արցախյան կռվի տարիներին։
Անցյալ շաբաթ միանգամից ռուս քաղաքագետներից երեքը հայտարարեցին, որ Արցախի հիմնահարցը գործնականում անլուծելի է: Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջազգային հրատապ խնդիրների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսեյ Պուշկովը ԼՂ հիմնահարցը դասեց Հյուսիսային Կիպրոսի, Թայվանի, Մերձավոր Արեւելքի խնդիրների շարքը: Ըստ նրա` այդ խնդիրները պետք է լուծի պատմությունը, իսկ այսօր կարեւորը պատերազմը կանխելն է («regnum.ru», 16.11.2010):
Քաղաքագետ Վյաչեսլավ Նիկոնովի կարծիքով, Արցախի հիմնահարցը աշխարհի այն 34 խնդիրներից է, որոնք արագ եւ միանշանակ լուծում չունեն («novosti.az», 18.11.2010):