Թերթ
Մի խումբ հոգևորականների հետ դեռ անցյալ տարվա մարտ ամսից Դադիվանքում իր հոգևոր ծառայությունն իրականացնող Ներսես աբեղա Հարությունյանի հետ մեր այս զրույցը տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան նախօրեին՝ հունվարի 5-ին: Պատերազմից հետո թշնամու վերահսկողության տակ անցած Քարվաճառի հայկական հոյակերտ Դադիվանքում ապրող ու արարող մեր հոգևորականների նվիրական այս ծառայության, Սուրբ Ծննդյան խորհրդի և այլ կարևոր թեմաների շուրջ էր մեր զրույցը Դադիվանքի հոգևոր պաշտպանությունն ստանձնած Հայր Սուրբի հետ:
Օրերս Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Ավանեսով փողոցի թիվ 26 շենքի բակում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված Էդուարդ Մարտիկի Գալստյանին նվիրված հուշաքարի, պուրակի և հուշաղբյուրի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Էդուարդի մարտական ընկերները, «Սիսական» գնդի՝ մի քանի պատերազմների մասնակից հերոսամարտիկները, «Ոգու փորձություն» կամավորների միության մասնաճյուղերի նախագահները, ՀԿ հիմնադիր-նախագահ Հակոբ Հակոբյանը, Էդուարդի հարազատները, այլ հրավիրյալներ:
Օրերս Բերդավան գյուղում բացվեց Արցախյան ազատամարտի տարիներին, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը, որի նախաձեռնողն ու իրականացնողը «Բերդավան» հիմնադրամն է:
Շիրակցի Անդրանիկ Հովհաննիսյանը ապագա սրտաբան է, սովորում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում։ Ծնողները նրան անվանակոչել են ի պատիվ զորավար Անդրանիկի:
Ափսոս, որ դուք չեք ճաշակելու իմ մանկության Ամանորի գաթաները, որ թխում էր մայրս, թխում էին գյուղի բոլոր մայրերը` միանման, իրարից համարյա ոչնչով չտարբերվող. այդ գաթաները կտրատված էին թիթեղյա ձեւավոր դանակով, որի պատճառով ունեին ալիքավոր եզրեր, երեսները կարմիր-կարմիր էին` գաթանխշիկով նախշած, խորիզը վանիլի բուրմունքով… Մեզ` փոքրերիս համար Ամանոր առաջին հերթին նշանակում էր հանդիպում` անմոռաց, ջերմ, սպասված…
Արմեն ու Հովհաննես Աբրահամյանները եղբայրներ են: Երկուսն էլ դպրոցը ավարտել են գերազանցությամբ: Երկուսն էլ ընդունվել են ճարտարագիտական համալսարան: Այժմ Հովհաննես Աբրահամյանը «Պատիվ ունեմ» ծրագրով սովորում է նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, իսկ Արմենը ավարտել է ծառայությունը ուսումնական զորամասում, ստացել է կապավորի զինվորական մասնագիտություն և պատրաստվում է մեկնել մշտական ծառայության վայր: