Թերթ
Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները հանդես են եկել միջուկային պատերազմի անթույլատրելիության, ինչպես նաև սպառազինությունների մրցավազքը կանխելու հայտարարությամբ, որում նշված է՝ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։
ՀՀ ՊՆ Ձմեռ պապին՝ զեկուցագիր նամակ.
Ձեզ եմ ուղարկում 2022 թվականի իմ ցանկությունները. ինքնաձիգ ԱԿՄ, կապի միջոցներ, խաղաղություն:
Զեկուցող՝ Նարեկ Հովսեփյան
Երբ արեգակը մեկնի հուրքի մեջ,
Եվ մայրամուտը վշտահար լողա,
Աստղացոլքերի բույլերում անշեջ
Ընկած տղերքի լույսը ցոլցլա,
Կիջնի կարոտի մի տաք ելևէջ,
Եվ սիրտդ անհուն ցավից կդողա,-
Շշնջա՝ միասին ենք…
Ուշ երեկոյան բարձրանում ենք առաջնագիծ։ Ջերմաստիճանը 0-ից ցածր է: Սակայն ձմռան շունչն ու սաստիկ ցուրտը հակադարձ համեմատական են դիրքերում տիրող «եղանակին» ու տրամադրությանը։
2020 թվականը մեր ժամկետային զինծառայողներից շատերի համար ոգու իսկական փորձության, մարտական մկրտության վերածվեց լայնամասշտաբ պատերազմական գործողությունների բովում: