Թերթ
Ադրբեջանա-թուրքական զորքերի կողմից հրահրված լայնածավալ վերջին պատերազմի ընթացքում «սպիտակ բանակի» զինվորները»՝ բժիշկները, բուժակները, բուժքույրերն էլ զինվորի նման, զինվորի նվիրումով ու պատասխանատվությամբ անդուլ պայքարում էին կյանքեր փրկելու համար:
Արցախյան վերջին պատերազմում գործած սխրանքների համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի արժանացած մարտիկի անձնագրում գրված է՝ Համլետ Խաչատրյան, բայց և՛ մանկության, և՛ մարտական ընկերները Չարո են ասում: Չարոն ամենաքաջն էր, Չարոն ամենաընկերասերն էր, Չարոն ամենաբարին էր, Չարոն ամենահայրենասերն էր…
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը, համագործակցելով «Կոլաժ» հրատարակչատան հետ, երեք լեզուներով (հայերեն, անգլերեն, ռուսերեն), լույս է ընծայել «Արցախի հոգևոր-պատմական հուշարձանները» խորագրով քարտեզը: Նախաձեռնությունն իրականացվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ֆինանսավորմամբ:
Անուշ ժպիտով այս տղային, վստահ եմ, շատերն են հիշում WarGonzo-ի՝ 44-օրյա պատերազմի օրերը լուսաբանող տեսանյութից։
Սերժանտ Դավիթ Շահնազարյանն է…
Կնոջս՝ Վերոնիկայի հետ որոշեցինք այս անգամ մեր հանգիստն անցկացնել իմ պապերի հայրենիքում՝ Հայաստանում, շրջել ամբողջ երկրով: Որդիս՝ երկամյա Դավիթը, մեզ կմիանա մեր հաջորդ այցելության ժամանակ: Ունենք շրջագայության խիստ հագեցած օրակարգ: Եղել ենք Դիլիջանում, Հաղպատի վանական համալիրում, որի վեհաշուք և անկրկնելի ճարտարապետությունը հիացրեց ինձ ու կնոջս, Գյումրիում, Գառնիում, Գեղարդում: Կայցելենք Տաթև:
Ռուսական, հետագայում` նաեւ խորհրդային ռազմածովային նավատորմի պատմության ամենանշանավոր դեմքերից է Ալեքսանդր Նիկոլայի Գարսոյանը (Գարսոեւ)։ Ցավոք, Խորհրդային Միությունում ընդունված՝ ռազմական գործիչներին ու զինագործներին գերգաղտնիության մեջ պահելու չգրված օրենքները լայն հասարակության համար անծանոթ են դարձրել մեր այս տաղանդավոր հայրենակցի կյանքն ու գործը։