Թերթ
1988 թվականին, երբ Երեւանում խաղաղ ցույցեր էին, Լեոնիդ Ազգալդյանը իր խորաթափանց մտքով հասկացավ, որ երկիրը կարելի է ազատագրել միայն զինված պայքարի միջոցով: Նա սկսեց ինքնաշեն հրթիռներ պատրաստել, այնուհետեւ ստեղծեց կամավորների ջոկատ` ընտրելով 300 մարտիկի, որոնք պետք է կռվեին հանուն Հայրենիքի: Նա անթերի ղեկավարեց եւ հաղթանակով ավարտեց 27 ռազմական գործողություն` ազատագրելով հայկական հողերը։
Ականանետային մարտկոցի հրամանատար, կապիտան Էմիլ Էլարյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Մասնակցել է նաև նոյեմբերի 16-ին Սյունիքի արևելյան սահմանին ընթացած պաշտպանական մարտերին: Ծնունդով Իջևանի սահմանապահ Սարիգյուղից է: Արցախյան ազատամարտին էլ հայրն ու հորեղբայրն են մասնակցել:
Քիչ չեն նրանք, այն հերոսները, որոնք կերտեցին մեր նորագույն պատմության հիրավի պայծառ ու ոսկե էջերը։ Նրանց տեղը իրենց ծնած ժողովրդի սրտի ու հոգու մեջ է։ Սակայն քչերը կարողացան արժանանալ համաժողովրդական այն անկեղծ ու մաքուր սիրուն, ինչին արժանացավ Մոնթե Մելքոնյանը… Հերոս, որի կյանքը, վարքն ու բարքը, կենցաղը դեռ կենդանության օրոք դարձան առակ, խրատ, առասպել…
Մարտկոցի հրամանատար, կապիտան Միքայել Բրսոյանը ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Քառօրյա պատերազմի մասնակից է: 44-օրյա պատերազմում մասնակցել է ռազմավարական կարևոր նշանակության պաշտպանական մարտերին:
Ով թեկուզ մի քանի րոպե շփվել է նրա հետ, վստահաբար ասելիք կունենա։ Նրա մասին դժվար ու անհնար է պատմել մեկ հոդվածով, դասընկերոջս՝ Վիգենին, ուղղակի ճանաչել էր պետք…
Առաջին աշխարհամարտի տարիներին պատերազմական շատ գործողություններ, կատարվելով պատմամշակութային հուշարձաններով հարուստ հայոց հողում, զգալի վնաս են հասցրել այդ անգնահատելի հարստությանը, հաճախ պարզապես կործանել դրանք։ Բարեբախտաբար, եղել են նաեւ մարդիկ, որոնք, հասկանալով այդ հուշարձանների համաշխարհային նշանակությունը, ձգտել են փրկել դրանք, հնարավորին չափով զերծ պահել արկ ու ականի պայթյուններից։