Թերթ
Ռուս լրագրողուհին եկել էր Ղարաբաղ, հասել առաջին գիծ, մեկ շաբաթվա ընթացքում մտերմացել բեղ-մորուքի ջունգլիներում հազիվ երեւացող տղերքի հետ։ Նրանց լուռ ու լուրջ բնության մեջ անհասկանալի, անբնական, վերերկրային ինչ-որ բան կար, որ ոչնչացնում էր հարաբերությունների սահմանները եւ տարածության զգացողությունը։
Մելիքին ճանաչում էի դեռ դպրոցական հասակից, երբ շրջանում կազմակերպվող տարբեր միջոցառումներին էր մասնակցում և աչքի ընկնում իր գիտելիքներով, համեստությամբ և …մշտական ժպիտով։
Ծովերի նախկին տիրուհու` Մեծ Բրիտանիայի նավատորմում նավերի անվանակոչությունը կատարվում է պատմական ժառանգորդության ավանդույթների խստագույն պահպանմամբ: Անգլիացիներն ունեն «Արկ Ռոյալ» («Արքայական տապան») անունով ավիակիր, որի ակունքները հասնում են մինչեւ նույնանուն թիանավը, որը ջուրն էր իջեցվել 1587 թ. եւ մարտնչել էր իսպանական «Անպարտելի արմադայի» դեմ:
Ճամբարային այս հավաքի ընթացքում զինծառայողները խաղարկում էին հնարավոր բոլոր սցենարները՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու, ինչպես նաև հարձակում գործելու համար։ Դրանցից մեկն էլ պայմանական հակառակորդի ավտոշարասյունը պայթեցնելն էր։
Էրիկ Եգանյանը խաղաղապահ բրիգադում էր ծառայում, պայմանագրային զինծառայող էր, երբ հանդիպեցի՝ իր մասին նյութ գրելու նպատակով. նրա սահմանած ռեկորդը գրանցվել էր ՀՀ «Դյուցազնագրքում»՝ Գինեսի ռեկորդների գրքի հայկական տարբերակում՝ 20 րոպե 45 վայրկյանում 15 սմ երկարության 559 մեխերը չորս մետր հեռավորությունից նետել էր նշանաթիրախին:
Դիրքի ավագի ուղեկցությամբ քայլում ենք խրամուղիով: Միսակը առաջնագծի այս հատվածում տարվող սեզոնային ինժեներական աշխատանքների ընթացքից է պատմում: