Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ «ՄԱՐՏԱԴԱՇՏՈՒՄ»

Զրույց պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ

ԲԵՐՁՈՐՈՒՄ ՆՇԵՑԻՆ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՕՐԸ

Արցախի անկախության օրը Քաշաթաղի շրջանի 54 համայնքներում միշտ էլ մեծ շուքով են նշել՝ տոնական համերգներ, հրավառություն: Առավել շուքով էր տոնը շրջկենտրոն Բերձորում. շրջվարչակազմի ղեկավարի գլխավորությամբ տեղի էր ունենում այցելություն Բերձորի Արցախյան գոյամարտում մարտիրոսված հերոսների հուշահամալիր:

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ

Լրագրողի պատմածները   Սկիզբը՝ նախորդ համարներում     «Այնտեղ կթաղվեմ եւ ես»   Մոմիկի բոցն առկայծում է թիթեղյա տուփում, հետո հանկարծ ցնցումից թրթռում, եւ նկուղը թաղվում է խավարի մեջ: Պատից ծեփ է թափվում: Վառոդի նոսր մշուշն իջնում է գետնին: Մարդիկ կուչ են գալիս, լարված ականջ դնում: Դրսից` գետնի մակերեւույթից, լսվում է հերթական համազարկի դղրդյունը: Բոլորը […]

ԱՄԵՆԱԽՈՐ ՑԱՎՆ ՈՒ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

-Երբ պատերազմն սկսվեց, ավագ որդիս՝ Անդրանիկս, որպես դասակի հրամանատար, ամենաթեժ ճակատում էր, երկու օր անց կրտսեր որդիս՝ Արսենս, մեկնեց Արցախ: Ես մնացի մենակ (ամուսինս վաղուց է վախճանվել): Երկու երեխա ունեի՝ երկուսն էլ պատերազմի բոցերում էին 42 օր: 42 օր ես անցա ամենաիսկական դժոխքի միջով: …Հրադադարից երկու օր առաջ երկուսն էլ վիրավորվեցին ու տեղափոխվեցին հոսպիտալ: Արսենիս վնասվածքը մահացու չէր: Անդրանիկս…

ԻՄ ՔԱՋ ԶԻՆՎՈՐ

Վարդան Կոնջորյանի նկարի տակ հրամանատարը գրել է՝ իմ քաջ զինվոր: Այսքանը: Ոչինչ չի պատմել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինվորի քաջագործություններից, մեծարանքի խոսքեր չի ասել, պարզապես գրել է՝ իմ քաջ զինվոր՝ այս երեք բառի մեջ դնելով իր ամբողջ հպարտությունը, ցավը, ափսոսանքը:

ԵՍ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԶԻՆՎՈՐՆ ԵՄ

«Հայ զինվորի» հյուրասրահում «Արցախի հերոս», պաշտպանության բանակի հրետանու նախկին պետ, գեներալ-մայոր ԳԵՈՐԳԻ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ է:

ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏ ՀՐԱՉ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հրաչ Հարությունյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտելուց հետո անցնում է պարտադիր ժամկետային ծառայություն Ստեփանակերտի հոսպիտալում, իսկ որոշ ժամանակ անց, իր իսկ ցանկությամբ, տեղափոխվում առաջնագիծ՝ Մատաղիս: