Թերթ
Օրերս Էրեբունի վարչական շրջանի Արցախի 23/8 շենքի բակում բացվեց հուշաղբյուր՝ նվիրված 44-օրյա պատերազմում հերոսացած Գոռ Սիմոնյանի հիշատակին:
Լրացավ խորհրդային հետախուզության նշանավոր դեմքերից մեկի՝ գեներալ-մայոր Իվան Աղայանցի ծննդյան 110-ամյակը:
Հայկն ու ծառայակից ընկերը` Էրիկը, դեպի Արցախ ողջ ճանապարհին փորձում էին կանխորոշել, թե հակառակորդի քանի տանկ կխոցեն…գրազ էին եկել…«Ջաբրայիլի լեռներում» երգելով՝ Ջրական էին գնում։
Առեղծվածային լավն են կարճատև կյանքով անմահացածները: Այն, ինչ անում են նրանք կամ թողնում իրենցից հետո, ժամանակին նետված ծաղր է: Այն ժամանակի, որը պարզունակորեն դարը տրոհում է տարիների, տարիներն ամիսների, ամիսներն օրերի ու, որպես կանոն, թվագրում բոլոր շիրիմները:
Եթե ես ականատեսը չլինեի՝ հորինված կհամարեի։ 1992 թվական, Նյու Յորքի օդանավակայան։ Չգիտեմ Մոսկվայի մետաղախույզ անցակետը ինչպես էր շրջանցել, բայց Նյու Յորքինը չկարողացավ։ Ամերիկացիները թխադեմ օտարականներից շատ են վախենում։
7-ամյա բարեկազմ, աշխույժ տղային հաճախ էի հանդիպում Ադրբեջանի Շահումյանի շրջանի Վերիշեն հայկական գյուղի փողոցներում:
Ինչո՞ւ Ադրբեջանի: Դա ինձ բացատրեց Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր ուսուցիչ, 77-ամյա Ավետիս Գալուստի Ավետիսյանը, որի մեջ հեռվից անգամ ճանաչելի է չեխովյան Ռուսաստանի մտավորականը: Այժմ նա փախստական է Բուզլուխից: Խորհրդային տանկերի պողպատի ու կրակի ճնշման տակ նա «ինքնակամ», անտառային արահետներով, շրջանցելով տասնյակ կիլոմետրեր, փախել է Վերիշեն, որը հարազատ Բուզլուխի դիմացի լեռան հակառակ կողմում է:
Օգոստոսի 20-ին Ռումինիայի Յասսի քաղաքում Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնությունն ավարտվել է Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանի փառահեղ հաղթանակով։ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն առաջինն է հայկական շախմատի պատմության մեջ։ Ամբողջ մրցաշարն ընթացել է հայ շախմատիստուհու գերազանցության նշանաբանով. 11 հնարավորից Դանիելյանը վաստակել է 9 միավոր` 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի։ Դանիելյանը նվաճել է նաև կանանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր: