Թերթ
«Այս նամակը գրում եմ սրտիս ամեն մի զարկով, գրում եմ մեծ հպարտությամբ, գրում եմ և ամեն բառի մեջ զգում քաջակորով տղերքի՝ մեր հայրենիքի պաշտպանների երակներում հոսող արյան եռքը, նրանց բազկի ուժը…
Ամեն տարի հունիս ամսից մինչեւ օգոստոսն ընկած ժամանակահատվածում հայ ժողովուրդը տոնում է Վարդավառը, որը հայոց եկեղեցին անվանում է Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոն: Այն Հայոց եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:
Հունիսի 24-ին մեկնարկել է ամառային զորակոչը: Ծանուցագրում նշված օրը զորակոչիկները ներկայանում են տարածքային ստորաբաժանում: Այստեղ ստուգում են նրանց փաստաթղթերը, այնուհետև բուժզննություն է կատարվում: Բժիշկները լսում են զորակոչիկների առողջական գանգատները, անհրաժեշտության դեպքում՝ ուղարկում լրացուցիչ հետազոտության:
Զորամասերում ամփոփվում է ուսումնական փուլը: Զինծառայողները քննություններ են հանձնում, ցուցադրում են այս ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները: Քննությունների արդյունքներով ուսումնական զորամասերի ժամկետայինները կտեղափոխվեն արդեն հիմնական զորամասեր՝ որպես ջոկի հրամանատարներ, մարտական դիրքի ավագներ:
Զորամասում ուսումնական աշխույժ եռուզեռ է։ Վարժական հավաքների մասնակիցները վերհիշում ու զարգացնում են ժամկետային ծառայության տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները։