Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՈՐ ԼՈՒՍԱԲԱՑԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԻ...

Հերոս քաջորդի Գոռ Աբգարյանի անունով օրերս անվանակոչվեց Օշականի երաժշտական դպրոցի ժողովրդական նվագարանների դասարանը:
-Գոռը մեր դպրոցի լավագույն աշակերտներից էր, դժվար է, անասելի դժվար աշակերտի մասին անցյալ ժամանակով խոսելը,- անհուն հուզմունքով նշում է երաժշտական դպրոցի տնօրեն Աշոտ Մաթոսյանը:- Հպարտանում ենք, որ այսպիսի հայրենանվեր տղաներ ունենք. արժանի լինենք նրանց նման քաջերի կյանքի գնով է՛լ ավելի սրբացած հողի վրա ապրելու:

ՀԵՐՈՍ ՀԵՏԱԽՈՒՅԶԸ

Արթուր Հակոբի Սուլեյմանյանը ծնվել է 1996 թ. օգոստոսի 31-ին Ճարտարում: Սովորել է Ազատամարտիկների անվան թիվ 1 դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել և ավարտել է Հրայր Պողոսյանի անվան թիվ 5 դպրոցը։ Համալսարան էր ընդունվել, բայց չհասցրեց ավարտել ուսումը…

ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ ԿՈՉԸ...

Պատերազմը կորուստ է, հայրենիքի, զավակի, հարազատի, սիրո անդառնալի կորստյան մի վիհ։ Պատերազմի դադարից հետո էլ հետևանքները դեռ երկար պիտի վերապրենք։ Կարոտը չարիքի պես փաթաթվում ու սկսում է խեղդել մեզ, իսկ վիշտը մտնում է սրտներս եւ անդարմանելի մի ցավով տառապեցնում։ Տեսնել զավակի մահը սեփական աչքերով, նայել եղբորը կորցրած երիտասարդի աչքերին, ծանր է…

...ՆԱԵՎ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՉՔԵՐ ՈՒՆԻ

Պատերազմի առաջին օրից էր արցախցի լուսանկարիչ, Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Դավիթ Ղահրամանյանն աշխարհին ներկայացնում ստեղծված իրավիճակը, հակառակորդի ավերած շենքերը։ Նրա լուսանկարներից անպակաս են քաջարի զինվորները, կամավորագրված հայորդիներն ու Արցախի խաղաղ բնակչությունը։

ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏ ՌԱՖԻԿ ՕՐԴՈՅԱՆ

Ռաֆիկ Օրդոյանը մեր զինված ուժերի ամենապատրաստված և խելացի սպաներից էր…

ՄԱՐՏԿՈՑԸ ԳՈՐԾՈՒՄ ԷՐ ԱՆՎՐԵՊ

Հայոց Արվական գյուղը դարերի պատմություն ունի։ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի այս բնակավայրում է մանկության ու պատանեկության տարիներն անցկացրել Համլետ Հովհաննիսյանը, որը հետո դարձավ հայրենիքի զինվոր ու մարտիրոսվեց Արցախյան վերջին ավերիչ պատերազմի վերջին օրը՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին։

ԶԻՆՎՈՐԻՆ ԹԵՎ ՈՒ ԹԻԿՈՒՆՔ ԴԱՐՁԱԾ ՄԱՅՈՐԸ

Մեծ մարտական ուղի է անցել 1978 թ. ծնված ճարտարցի Գուրգեն Դաշյանը։ 1995-1998 թթ. պարտադիր ժամկետային զինծառայության մեջ է եղել ՊԲ շարքերում, իսկ 1999 թվականից անցել է պայմանագրային ծառայության։