Թերթ
Օրերս հերթական երդման արարողությունն իրականացավ Տավուշ աշխարհի զորամասերից մեկում։ Շուրջ երկու տասնյակից ավելի նորակոչիկներ երդվեցին անձնվիրաբար ծառայել Հայրենիքին ու լինել տերը, պաշտպանն ու պահապանը իրենց վստահված սահմանի։
Օրեր առաջ խմբագրություն զանգահարած տղամարդն այսպես ներկայացավ.
-Արցախյան պատերազմի մասնակից, ավագ լեյտենանտ Դավիթ Հովհաննիսյանի հայրն եմ:
Մարտի 31-ին՝ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի հետ նույն օրը, կյանքից հեռացավ Հայ սև գոտիների միջազգային ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Մերձավոր Արևելքում Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը:
-Բոլորին հիշում եմ անուն առ անուն՝ Հայկը, Դավիթը, Գևորգը, Վահեն, Կարենը, Աշոտը, Արմենը, Սարգիսը… Ամեն սրտի կանգի հետ իմ սիրտն էլ էր կանգնում:
Օրերս Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Արցախի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհված խաղաղապահների հիշատակի ոգեկոչման արարողությունը, ինչից հետո զորամասի հրամանատարի նախաձեռնությամբ, հանդիսավորապես, հետմահու պետական պարգևներ հանձնվեցին բրիգադի բոլոր այն մարտիկներին, որոնք առանց վարանելու կամավորագրվել ու մեկնել էին Արցախ՝ պաշտպանելու Հայրենիքը:
Արաքսամերձ Կովսականի հայոց պատմական գավառը, որտեղով անցնում են Ողջին ու Ծավը, որոշ հատվածում՝ Հակարին, ու միանում են Մայր Արաքսին, վաղնջական ժամանակներից եղել է Հայի տուն ու Հայրենիք: Մեծ Հայքի Սյունիք աշխարհի այս գավառի արևելյան, հարթավայրային տարածքը մշտապես ենթարկվել է օտարների հարձակումներին, ուստի, մեր պապերն ամրացել են լեռնային հատվածներում, հիմնել ամրոցներ ու տեր կանգնել իրենց երկրին: