Թերթ
1995 թվականին Ալավերդու «Լազուր» երաժշտական խմբով զինվորների առջև ելույթ ունենալու նպատակով Արցախում էինք (եղել էինք նաև պատերազմի ժամանակ): Շուրջ 10 օր համերգներով հանդես եկանք բոլոր պաշտպանական շրջաններում: Վերջին երկու օրը ելույթներ ունեցանք 5-րդ պաշտպանականի զորամասերում: Երկրորդ օրը Մատաղիս ու Թալիշ գնացինք, սակայն Մատաղիսի դպրոցում տեղավորված զորամասում ելույթ ունենալուց հետո չթողեցին շարժվել դեպի Թալիշ, քանի որ թշնամու դիվերսիոն խումբ էր նկատվել (հետո պարզվեց՝ հետախուզական):
«Զինուժ» մեդիան» արձանագրեց իր հերթական ձեռքբերումը: Պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» հանդեսը 2020 թ. մասնակցեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված ԱՊՀ երկրների IV միջազգային մրցույթին՝ ներկայացնելով լրագրողներ՝ Գայանե Պողոսյանի, Քնարիկ Թադևոսյանի, Ալիս Ալավերդյանի, Հասմիկ Մադոյանի թեմատիկ հոդվածներն ու ֆոտոթղթակից Արեգ Վարդանյանի լուսանկարները:
Հայոց հողում զորակոչ է, զորակոչ՝ պատերազմից հետո: Կենտրոնական հավաքակայանում ենք, զինվորացող տղաներից շատերը պատերազմի մասնակից հարազատ-բարեկամներ ունեն, ընկերներ:
Հանրապետության հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված նոր մարտական հենակետ հասնելու համար մի փոքր հատված ոտքով ենք անցնում: Բարձունքում՝ 3100 մետրի վրա, մարտական հերթապահություն են իրականացնում Քարվաճառը պաշտպանած տղաները: