Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ԿՅԱՆՔԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ. ԲՈՒԺԱԿՆԵՐ

Զրուցակիցներս դաշտային հոսպիտալի բուժակներից մի քանիսն են՝ մեր «սպիտակ» բանակի այն մարտիկները, որոնց արած գործը վեր է ամեն գնահատանքից: Նրանք պատերազմի օրերին, հաճախ կրակահերթերի տեղատարափի տակ, մինչև դաշտային հոսպիտալի բժիշկներին հանձնելը, վիրավորներին դուրս էին բերում մարտի դաշտից, առաջին բուժօգնություն ցույց տալիս:

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԸՆԿՈՒՅԶՆԵՐԸ

Այս իրապատման հերոսը առաջին դասարանցի Վահեն է, որը պատերազմի օրերին «Վաճառքի գումարը՝ զինվորին» գրությունը ձեռքին, Արմավիր քաղաքի մարդաշատ ու բանուկ փողոցներում օրվա տարբեր ժամերին հատը 100 դրամով ընկույզ էր վաճառում և վաճառքից ստացված գումարը «Հայփոստի» մոտակա բաժանմունքից անձամբ փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ - 62

Եկեք շրջենք մեր Հայրենիքի սահմաններով, մեր աշխարհագրական գիտելիքները հարստացնենք նոր տեղանուններով: Համակվենք խրամատներով գոտեւորված մեր Երկրի հերոսական թրթիռներով:

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ

Փետրվարի 25-ը հայ ժողովրդի պանծալի զավակ, զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է։ Կան մարդիկ, կան հերոսներ, որոնք դուրս են ժամանակի չափումներից, քանզի նրանք պատկանում են բոլոր ժամանակներին։

«ՀԵԹԱՆՈՍ» ԳԱԳՈՆ

ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին եւ ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ Գագիկ Ստեփանյանը ծնվել է 1967 թ. փետրվարի 13-ին Երևանում, Սուրմալուի գավառի Դիադին ավանից գաղթած հայի ընտանիքում։

ԶՈՐԱՄԱՍԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ

Զորամասերում նորակոչիկներին պատշաճ կերպով դիմավորելու աշխատանքները մեկնարկել են զորակոչից դեռևս շաբաթներ առաջ։ Գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերում ամեն ինչ պատրաստ է նորակոչիկներին հավուր պատշաճի ընդունելու համար:

ԱՆՆԱՀԱՆՋ ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Պատերազմի օրերին ավագ լեյտենանտ Մարգար Սարիբեկյանի ղեկավարած վաշտի սխրանքներին տարբեր լրատվամիջոցներ անդրադարձան: