Թերթ
Ամանորի նախաշեմին երկու աղջնակ՝ լրագրող Անի Ավետյանն ու միջոցառումների կազմակերպիչ Սյուզի Հովհաննիսյանը, որոշեցին մի քիչ ժպիտ, փոքր-ինչ ջերմություն պարգեւել Արցախում իրենց տունուտեղը կորցրած երեխաներին, մարտերում զոհված, վիրավոր զինվորականների փոքրիկներին։
– Արցախի հերոս, փոխգնդապետ Դավիթ Ղազարյանը զոհվել է սեպտեմբերի 30-ին: Նա վարել է մարտը ընդամենը 4 օր, ու այդ չորս օրվա ընթացքում նրա տեղորոշմամբ ու հրամանատարությամբ ոչնչացվել է թշնամու 37 տանկ ու գերեվարվել 3-ը,- ասում է լրագրող ընկերս: Ես չեմ հավատում ականջներիս:
…21 տարի առաջ՝ 1999 թ. սեպտեմբերի 1-ին, ամենուր ուրախությունն էր թևածում՝ դպրոց շտապող դպրոցականների, նրանց ուղեկցող ծնողների… Մի խոսքով՝ տոնական տրամադրություն էր:
Ուսումնական զորամասում վեցամսյա ծառայությունից հետո կրտսեր սերժանտ Գագիկ Գեւորգյանը՝ որպես տանկի հրամանատար, տեղափոխվեց սահմանային զորամաս:
Արցախյան վերջին պատերազմը քաշաթաղցիներին ոտքի հանեց, և շրջանի բոլոր բնակավայրերից կամավորականներ ու պահեստազորայիններ մեկնեցին առաջնագիծ։
Լուսին Քաջարանի կամավորականների ջոկից է։ «Մեր աղջիկը»՝ այսպես են նրան դիմում կամավորականները։ Լուսին էլ, կամավորականների հետ, մինչեւ Սյունիքի սահման քաշվելը, պատերազմով է անցել: Լուսին Շտապօգնության կամավոր բուժքույր է։