Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ПУТЬ К БЕССМЕРТИЮ

Նարեկ սարկավագ Պետրոսյանը պատերազմի առաջին օրվանից մեկնեց առաջնագիծ: ՊԲ ավագ գնդերեց Գոռ սարկավագ Գյուրջյանը, որը ռազմաճակատում նրա կողքին էր, հիշում է.
-Նարեկն իրեն համարում էր զինվորների հովիվ ու միշտ ասում էր, որ քաջ հովիվը պետք է իր կյանքը տա իր հոտի համար…Առաջնագծում նա ոչ միայն հոգևոր աջակցություն էր ցուցաբերում զինվորներին, այլև փորձում էր կենցաղային ծառայություններ մատուցել, օգնել՝ ինչով կարող է:

ԲԱՐԵՎԻ ՓՈԽԱՐԵՆ

…Մի բուռ սեր եմ ուղարկում սահմանից։ Այստեղ պատերազմ է։ Կյանք կա, բայց կռվում ենք։ Հիշում ես, չէ՞, որ խոստացել եմ բռիս մեջ մի քիչ էլ խաղաղություն տեղավորել։ Այս անգամ ես մի լիքը երկինք խաղաղություն կբերեմ։ Գիտեմ, ճանապարհներին նայելով՝ անվերջ ինձ ես սպասում, մա՛մ… Սպասիր, բայց մի՛ լացիր։ Հերոսի մայրը չի՛ լացում։ Ով մարտադաշտում տղա ունի, չպիտի լացի։

ОН БЫЛ ДОЛЕЙ РОДИНЫ

Նելլիի նկարում Տարոնը ժպտադեմ է, հայացքը ներծծված է սիրով, աչքերի մեջ կարոտ կա, դեմքին՝ հազիվ որսալի ամոթխածություն։ Երևի նա հենց այդ հայացքով էր նայել Նելլիին՝ իր հարսնացուին, բանակ գնալիս՝ անբառ ու հույզերով լի։ Նելլին, որ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ուսանողուհի է, իր մտապատկերում պահել է Տարոնի հայացքը, հետո ավելացրել է տանկիստի գլխարկը, մարտական ծառայության մեդալն ու ստացել մի յուրահատուկ պատկեր՝ պատերազմի ու խաղաղության, սիրո ու հերոսության միաձուլումով։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ը  ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՕՐՆ Է

ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ը ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՕՐՆ Է

ՀՀ ՊՆ ԵՎ ԶՈՒ ԳՇ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի´ հայրենակիցներ
Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծվեց պատերազմ, որն աննախադեպ էր՝ ներգրավված ուժերի, միջոցների, սպառազինության քանակի ու տեսակի առումով։ Այն աննախադեպ էր նաև այն տեսանկյունից, որ մեր բանակը, փաստացի, կռվում էր ոչ միայն 10 միլիոնանոց Ադրբեջանի զինված ուժերի, այլև Թուրքիայի ռազմական անմիջական մասնակցության և լիարժեք ու անվերապահ քաղաքական, ռազմական ու դիվանագիտական աջակցության, ինչպես նաև մի քանի հազար վարձկան-ահաբեկիչների դեմ։

ՓԱՐՓԵՑԻ ԿԱՊԻՏԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԵՆ

Կապիտան Արթուր Հովհաննիսյանի ամբողջ ընտանիքը ռազմական կենսագրություն ունի: Պատերազմական: Պապը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերան է, հայրը՝ Արմեն Հովհաննիսյանը, մասնակցել է Աֆղանական պատերազմին, Արթուրն ու եղբայրը՝ կապիտան Արա Հովհաննիսյանը, կռվել են Ապրիլյան պատերազմի ժամանակ, հիմա երկուսն էլ ռազմաճակատում են:

ՊԱՏԵՐԱԶՄ... ՉԾԵՐԱՑՈՂ ՍՊԱՍՈՒՄ...

…Սպասող մոր աչքերը դեռ նայում են նույն պատուհանից, նույն ճանապարհին, նույն դարպասին, որտեղից որդուն կռվի դաշտ ճանապարհեց։ Կնճիռների տակ է թաքցնում իր ցավերը Լիդա մայրիկը՝ սրտում դեռ չմարելով իր հույսը, որ որդին անպայման գալու է մի օր։ Արցախյան ազատամարտից մինչև մեր օրեր. միայն տարեթվերն են փոխվում, ցավը նույնն է մնում։