Թերթ
«Հայ զինվորից լավ զինվոր չկա, նրանք հարյուր անգամ լավ են կռվելու, այդ հարյուրը վերածեք կիլոմետրի և կհասկանաք, թե ինչքան ենք առաջ գնալու». հայրենիքի նվիրյալ գնդապետ Սևակ Ղուկասյանի տարիներ առաջ արտահայտած միտքն է։ Արդարև, հայ զինվորն ամենաուժեղն է, ամենախելացին ու անվախը։
Ճակատամարտն ավարտվեց: Դժոխային աղմուկը լռեց: Թշնամու հերթական գրոհը նույնպես ձախողվեց: Նա պարտված, կորստաշատ ու գլխիկոր քաշվեց իր որջը: Ու մեր հողի վրա, մեր վերձիգ լեռների կողքին հպարտ, ամուր ու հաղթանակած, ինչպես անառիկ մի բերդ, կանգնեցին հաղթողները: Ուս ուսի, ուժեղ, ժպտուն ու հերոսական:
Կյանքում կա երեք հիմնական օրենք, որոնցով պետք է առաջնորդվել, և առանց դրանց հետևելու ոչ ոք չի կարող ասել, որ իր կյանքն արժանավայել է ապրել։ Դրանք շատ պարզ օրենքներ են: Պաշտիր Աստծուն։ Պաշտպանիր քո Հայրենիքը։ Սիրիր քո ընտանիքը: Մենք պաշտում ենք Աստծուն: Մենք սիրում ենք մեր ընտանիքը։ Եկել է Հայրենիքը պաշտպանելու ժամանակը։
Սարդարապատի ճակատամարտում հայ եկեղեցականի կոչն էր՝ կռվենք ու հաղթենք, հաղթենք ու ապրենք: Անշուշտ, գիտակցված մահվան գնալ դեռ չի նշանակում, որ պետք է անպայման զոհվել մարտի դաշտում: