Թերթ
Վահե՛ ջան…
Դու մեզնից լավն ես, որովհետև դու ընտրեցիր քո ճակատագիրը. դու որոշեցիր քո ապրելու չափը, քո վերջին օրը, ժամն ու տեղը՝ Շուշին…
Դեռ 1988 թ. սկզբներին Հանրապետության քաղաքներն ու գյուղերը հեղեղած ցույցեր ու երթեր, անկախության կոչերով պաստառները ձեռքներին մարդիկ՝ տարբեր հույզերով ու տրամադրություններով, որ դառնում էին օրվա կադրն ու հայտնվում թերթերի առաջին էջերին: Լուսանկարիչ Հակոբ Բերբերյանը վստահ է՝ անկախությունն արժեք է, երբ դու դրա տերն ես, իսկ մեր ժողովուրդը պատերազմի միջոցով ամրագրեց իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Անկախությունից մինչև Ազատամարտ. հարուստ է լուսանկարչի ֆոտոդարանը:
Հերթափոխը հանձնելուց հետո թեք անտառալանջով իջնում էի զորամաս։ Զինվորներն այդ ճանապարհը սովորաբար վազքով են անցնում. այլ կերպ անհնար էր նույնիսկ։
-Մենք շուտ գնանք, բաղնիքը վառենք,- թույլտվություն խնդրեցին նրանք ու թաց գարնանային արահետներով սղալով սկսեցին իջնել վար։
Վախճանվեց հայ մեծանուն դերասան ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԸ …
Նրա հետ մեր զրույցը 12 տարվա վաղեմություն ունի, հեղինակը պատմում է իր մանկության, անցած ճանապարհի մասին, խոսում է բանակի ու զինվորի, արվեստի ու արվեստագետի առաքելությունից, մտորում հայկական իրականության խնդիրների շուրջ:
Զովունի գյուղը Նարեկ Գևորգյանի ծննդավայրն է: Հարազատների ու համագյուղացիների պատմություններում Նարեկի կերպարը ամբողջանում է` որպես բարեսիրտ, համարձակ ու հոգատար անձնավորություն:
Դպրոցում լավ էր սովորում: Վեց տարեկանից բռնցքամարտ էր պարապում: Շատ էր սիրում լողալ, մարզվել: Արդարամիտ էր ու ընկերասեր, այդ պատճառով էլ բոլորը նրա շուրջն էին հավաքվում: Անսովոր ձգողականություն ուներ:
Հարգելի´ հայրենակիցներ, զինակից ընկերներ
2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի, նրա դաշնակից Թուրքիայի և ներգրավված վարձկան-ահաբեկիչների կողմից սանձազերծած պատերազմը հայկական զինված ուժերն ընդունեցին պատվախնդրորեն ու պատերազմի առաջին իսկ վայրկյաններից կատարեցին իրենցից կախված հնարավոր ու անհնարին ամեն ինչ։ Հայ զինվորն անձնվիրաբար մարտնչեց, կենաց-մահու կռիվ տվեց։