Թերթ
Մարտի 20-ը ՄԱԿ-ը հռչակել է Երջանկության միջազգային օր՝ նպատակ ունենալով պաշտպանել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային զգացում է, այն մարդկության հիմնական նպատակներից է:
Ազգությամբ հայ ֆրանսիացի բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ Անիտա Կարագոշյանը ծնվել է 1899թ. Ֆրանսիայի Երմոն քաղաքում: Կարագոշյանների ընտանիքի տարերքը ճամփորդելն էր: Եվ այդ էր պատճառը, որ Անիտան եղբոր ու ծնողների հետ հաճախ էր ճամփորդում:
Օրերս «Սիսական» գունդը նշեց իր կազմավորման 26-ամյակը: Զորամասը հարուստ պատմություն ունի, ձեւավորվել է կամավորական ջոկատների հենքի վրա, մասնակցել մարտական տարբեր գործողությունների:
Տիկին Անուշը խնամքով զույգ-զույգ դասավորել է իր ձեռքի աշխատանքը` բրդյա տաքուկ գուլպաները՝ յուրաքանչյուր զույգի ներսում թղթին փակցնելով ոտքի համապատասխան համարը. նրա նվերն է մարտական հենակետում կանգնած զինվորներին: