Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ` ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ

Զինծառայողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, հրամանատարական ունակությունների կատարելագործման և մարտի տարբեր ձևերում ստորաբաժանումների գործողությունները ներդաշնակելու նպատակով պաշտպանության բանակում պարբերաբար անցկացվում են տարբեր ծավալի ու բնույթի զորավարժություններ:

ՀՈՒՍԱԼԻ ԵՎ ԽՆԱՅՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

Ավելի քան երկու դար առաջ շոգեքարշի ստեղծմանը զուգահեռ մարդկությունն սկսեց շահագործել թերևս ամենախնայողն ու հուսալին համարվող երկաթուղային տրանսպորտը: Ջերմաքարշերը, հետագայում նաև էլեկտրաքարշերը, առավել արդյունավետ դարձրին երկաթուղով բեռների տեղափոխումը:

ՎՃՌՈՐՈՇԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆ Է

Արցախ աշխարհի պաշտպանական շրջաններից մեկում ենք՝ «Եղնիկներում»: Զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Մարկոսյանի ուղեկցությամբ գնում ենք մարտական հենակետ:

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿԻՆ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ

ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի կանանց խաղաղապահ դասակը ստեղծվել է 2017թ. պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության ծրագրի շրջանակներում:

ԱՆԽԱԽՏ ՀԱՎԱՏՔՈՎ ՈՒ ԽԱՉԻ ՈՒԺՈՎ

Հայոց եկեղեցին ու բանակը բոլոր ժամանակներում մեկ միասնականություն են եղել, կան ու կլինեն: Անխախտ հավատքով, մարտական ոգով՝ զենքով ու խաչով, հայ հոգևորականը միշտ եղել է մարտադաշտում, կանգնել զինվորի կողքին ու պաշտպանել մեր խաղաղ արարման իրավունքը, մեր ինքնությունն ու հայրենի եզերքը:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ

1780թ. խորհրդակցությունից հետո գեներալ Սուվորովը ժամանում է Հյուսիսային Կովկաս։ Աստրախանից գեներալը կապեր է հաստատում Արցախի մելիքների հետ։ Նորից կենդանանում են հույսերը։

ԶՈՐԱՄԱՍԱՅԻՆ ԱՌՕՐՅԱ

ԶՈՐԱՄԱՍԱՅԻՆ ԱՌՕՐՅԱ