Թերթ
Վայոց ձորի սահմանապահ Խաչիկ գյուղի հրապարակն այդ օրը մարդաշատ էր: Մեկնարկեց «Հզոր հայրենիք» ծրագիրը, որի շրջանակում այսուհետ Վայոց ձորի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն ու սահման պահող զորամասերի զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները հնարավորություն կունենան օգտվելու արդի սարքավորումներով հագեցած շարժական բարեգործական ատամնաբուժարանի ծառայություններից:
Օրերս Արցախ աշխարհի հյուսիսային թեւում էինք՝ գնդապետ Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ուսումնական վաշտում՝ առաջնագծում ծառայող անձնակազմի նոր հերթափոխ է պատրաստվում:
Դիրքը ժայռի ծայրին է, այնքան բարձր է, որ թվում է՝ ձեռքդ երկարես, կհպվես ամպերին: Ավագ Մանուկ Մանուկյանը եռանդով ներկայացնում է առաջնագծի «քարտեզը»:
Ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Երջանիկ Բարսեղյանը ծառայում է սահմանամերձ զորամասում: Ծնունդով Ապարանից է, որտեղ, մինչև ծառայության անցնելը, եկեղեցում դպիր է կարգվել: Ասում է` զինծառայությունը կավարտի ու կվերադառնա հոգևոր ծառայությանը:
Բնակարան ունենալու կարիք ու երազանք ունեն, թերևս, շատ զինծառայողներ: Մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության շնորհիվ այսօր այդ երազանքի բերկրանքն ապրեցին նաև պահեստազորի 80 սպաներ: