Թերթ
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում զինծառայողները ատեստավորման շարային պատրաստության քննություններ են հանձնում։ Քննություն հանձնողների մեջ է նաև լեյտենանտ Թամարա Խաչիկյանը, որը հստակ ու անթերի կատարեց զենքով շարային վարժությունները:
Գրեթե քառորդ դար զինվորական պատվավոր կոչմանն ու Հիպոկրատի երդմանը հավատարիմ Մարգարիտա Սարգսյանը ծառայում է ԿԿԶՀ-ում։ Երկար տարիներ ղեկավարելով հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքը, այժմ արդեն բուժծառայության փոխգնդապետ, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ Սարգսյանը զբաղեցնում է հոսպիտալի պետի ուսումնագիտական գծով տեղակալի պաշտոնը։
Առաջնագծում ծառայող զինվոր թե սպա, յուրաքանչյուրն ունի հայրենիքը սիրելու ու պաշտպանելու իր բանաձևը։ Այստեղ մեկ ընտանիքի պես, եղբայրաբար ու աչալրջորեն հսկում են սահմանը՝ պատվով հաղթահարելով ցանկացած դժվարություն։ Մեր այցի պահին մարտական հերթափոխ էր իրականացվում՝ սահմանված կարգով ու ժամանակացույցով։
ՀՀ զինված ուժերում շարունակվում է զինծառայողների ատեստավորման գործընթացը: Զորամասերում ընթանում է քննաշրջանի ակտիվ փուլը:
Հայ ժողովուրդը աշխարհին տվել է շատ գիտնականներ, ճարտարապետներ, մշակույթի ու կրթության նշանավոր գործիչներ, գյուտարարներ, որոնք մեծ ներդրում են ունեցել մարդկության զարգացման, առաջընթացի, կենսամակարդակի բարձրացման գործում։
Զորամասի ուսումնական կետերում մարտավարամասնագիտական պարապմունքներ են ընթանում: Անձնակազմի մի մասն էլ հրաձգարանում գործնական հրաձգության է մասնակցում: