Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ԵՐԲ ՎՍՏԱՀ ԵՍ ՈՒԺԵՐԻԴ

Չորրորդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը ծնվել է 1963 թվականին, Քաջարանում՝ զինվորականի ընտանիքում: Ծնված օրից տեսել է զինվորականի համազգեստով հորը, նրա սահմանած խստապահանջ ու ճշտապահ նիստուկացը: Ինքն էլ է ընտրել զինվորականի ուղին և 1980թ. ընդունվել է Կիևի բարձրագույն ռազմածովային ուսումնարանը:

ՏԱՆԿԱՀՐԱՁԳԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Օրերս «Տիգրանակերտ» զորավարժարանում տանկային զորամասերից մեկի ենթակա ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել են տանկահրաձգային մարզումներ:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ

Ներքին կայունության ամրապնդումը, Հռոմի հետ 321թ. «Դաշնաց թուղթ» անունով պայմանագրի ստորագրումը, Պարսկաստանի՝ խաղաղություն պահպանելու պարտավորությունը այն հիմքերն էին, որոնց շնորհիվ Տրդատ Մեծի ժամանակ հզորացավ կենտրոնացված իշխանությունը, երկրի պաշտպանունակությունը, տնտեսությունը զարգացման հնարավորություն ստացավ։

ԽԱՉՎԵՐԱՑ

Խաչին նվիրված տոների շարքում Խաչվերացն ունի իր բացառիկ կարեւորությունն ու նշանակությունը Հայոց մեջ: Նախ` որպես Խաչի խորհրդի պանծացման եւ փառաբանության պսակ հանդիսացող տոն եւ ապա Խաչի գերեդարձի պատմության մեջ հայոց եւ Հայաստանի խաղացած դերի պատճառով:

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

Ջուխտակ վանքը Դիլիջանից 3կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում՝ անտառապատ բլրի լանջին է:

ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐԸ ԵՎ ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԸ...

Գերմանացի զինվոր և բժիշկ Արմին Վեգներն Օսմանյան կայսրություն էր գործուղվել Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ երկու երկրները դաշնակիցներ էին: Վեգները գործում էր Սիրիայի և Միջագետքի Բաղդադի երկաթուղու շրջակայքում, որտեղ ականատեսն է եղել հայերի տեղահանություններին ու զանգվածային սպանություններին: Նա մի քանի գիրք է գրել՝ վկայաբերելով իր տեսածները:

ՍԵՐԺԱՆՏ ՍԱՆԿՈ

Հաճախ այն տպավորությունն եմ ունեցել, թե կյանքում ամեն ինչ՝ ինձ համար անհետևանք, սահում-անցնում է իմ վրայով, և միայն մահն է, որ ժամանակ առ ժամանակ արթնացնում, զգաստացնում է թմրած զգացմունքներս, ստիպում հիշել անցյալը… Այլ բան է հուշը, որ ճշգրտորեն վեր է հանում, վերականգնում է անցած-գնացած դեպքերն ու փաստերը՝ հարկադրելով վերապրել եղելությունը՝ դավ, ավեր, պատերազմ…