Թերթ
Օգոստոսի 3-ից 17-ը Հնդկաստանի Ջայսալմեր քաղաքում, միջազգային «Բանակային խաղեր-2019» շրջանակում, հանդես կգան մեր բանակի հատուկ ջոկատայինները: «Զորային հետախուզության գերազանցիկներ» մրցույթին մասնակցել պատրաստվող մեր հավաքականի անդամներն այս օրերին ակտիվորեն մարզվում են, փուլ առ փուլ պատրաստվում առաջիկա մրցումներին:
Դպրոցում, ավարտական դասարանում ծանոթացա «Պատիվ ունեմ» ծրագրին: Նախնական զինվորական պատրաստության ուսուցիչս՝ Տիգրան Վարդազարյանը, մանրամասն ներկայացրեց ու բացատրեց ծրագրի դրույթները:
ՀՀ զինված ուժերի կրտսեր ապայական կազմն արհեստավարժ սպայական կադրերով համալրելու նպատակով, ՀՀ կառավարության 1994թ. հուլիսի 24-ի որոշմամբ կազմավորվեց ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը:
Զորակոչիկներն այս անգամ էլ ժամանակին Բերձոր էին հասել և զինկոմիսարիատում փաստաթղթերն էին ստորագրում: Քաշաթաղի շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը գոհ է զինկոմիսարիատի աշխատակիցների ու համայնքների ղեկավարների համատեղ աշխատանքից: Այս տարվա ամառային զորակոչն է՝ կազմակերպված, առանց խոչընդոտների:
Կյանքից հեռացավ Արցախյան պատերազմի լեգենդար զորական, գեներալ-մայոր ՖԵԼԻՔՍ ԳԶՈՂՅԱՆԸ… Հատվածաբար ձեզ ենք ներկայացնում նրա ծննդյան տարեդարձի առիթով արված այս հարցազրույցը, որը պատմում է գեներալի անցած փառահեղ ճանապարհի մասին, ներկայացնում բանակաշինության վերաբերյալ նրա խոհերն ու մտորումները: