Թերթ
Զորամասում անցկացվեցին եռօրյա մարտավարաշարային պարապմունքներ: Գործնական վարժանքների ընթացքում կատարելագործվեցին անձնակազմի մասնագիտական հմտությունները, մարտական խնդիրների կատարման ժամանակ տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության աստիճանը:
Միշել Լեգրան, Հովհաննես Բաղրամյան, Մոնթե Մելքոնյան, Հովհաննես Այվազովսկի, Առնո Բաբաջանյան… Նրանց անգնահատելի արժանիքների հիմքում ընկած է ոչ միայն տաղանդը և անհավանական աշխատասիրությունը, այլ նաև զարմանալի սերը, որը ոմանց ոգեշնչել է գլուխգործոցներ ստեղծելու, իսկ ոմանց՝ մղել մարտական սխրանքների։
2020 թվականին նշվելու է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակը: Հաղթանակն ապահովելու գործում մեծ էր հայ ժողովրդի ավանդը: Շուրջ 600 հազար հայորդի Հայաստանից և աշխարհի մի շարք երկրներից մասնակցեց պատերազմին: Նրանցից շատերն արժանացան հերոսի կոչման, շքանշանների և մեդալների: Մենք պարբերաբար կներկայացնենք հերոս հայորդիներին:
Ես, որպես կրակ, որպես հուր-արև,
Որպես պայքարի հզոր ընդվզում,
Ձեր արյան մեջ եմ նստած հարատև,
Ոգի եմ տվել, շաչել եմ մարտում:
Ես շատ եմ սիրում երկու եղբայրներիս, հայրիկիս ու մայրիկիս։ Հայրս զինվոր է, հայոց բանակի սպա: Նա հրամանատար է, և այսօր, երբ մեր ընտանիքը ողջ է ու ամբողջական, հորս և իր զինվորների սխրանքի արդյունքն է: