Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

Թումանյանը տեսել է եւ ապրել մարդու մեծ տառապանքը, հայտնաբերել աստվածայինը՝ տանջվող, հասարակ հոգիների մեջ: Եվ, դրա հետ միասին, միշտ աչքը պահել է երկնային ահեղ անցվոր Սիրիուսի խորհրդավոր ընթացքին:

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԿԱՄՔԻ ՈՒ ՈԳՈՒ ՈՒԺԸ

31 տարի առաջ փետրվարի 20-ին Ստեփանակերտում կայացավ Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի պատմական նիստը: Մարզային խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանի հետ վերամիավորվելու վերաբերյալ…

ՀԵՐՈՍԱԿԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ

Մեծ կարեւորություն տալով ռազմաճակատի այդ հատվածում ղարաբաղյան զինավաշտերի դիրքերը անպայմանորեն խորտակելու անհրաժեշտությանը՝ ադրբեջանական հրամանատարությունը վճռում է չխնայելով ուժերը՝ հարձակումը շարունակել նաեւ գիշերը:

ԱՐԱՐՈՒՄ Է ՆՈՒՅՆ ՆՎԻՐՈՒՄՈՎ

Կար ժամանակ, երբ Արփեն Մովսեսյան անունը Հանրայինի հեռուստաեթերից հնչում էր ամեն օր: Հեռուստամեկնաբանը գեղեցիկ հայերենով, ազդեցիկ ձայնով ոչ միայն մեր կարեւոր պատմամշակութային արժեքների մասին էր պատմում, այլեւ մի ամբողջ սերունդ էր հայեցի կրթում: Նա այնտեղ էր, ուր իր կարիքը կար:

ԳԱՎԳԱՄԵԼԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ

Եփրատն անցնելիս Ալեքսանդր Մակեդոնացին պաշարեց հայկական մի բերդ: Մակեդոնական բանակը երեք օր շարունակ գրոհեց, սակայն հայերը մնացին անսասան, բերդը` անառիկ: Չորրորդ օրը մակեդոնացիները շատ զարմացան, երբ տեսան, որ բերդի աշտարակից հայերը կախել են մի մեծ լավաշ:

ԵՐԴՈՒՄ ԽՈՐ ՎԻՐԱՊՈՒՄ

Նորակոչիկների զինվորական երդումը խորհրդանշական վայրում է`ուխտատեղի և նվիրական սրբավայր Խոր Վիրապ վանական համալիրում:

ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԵՍ

Ո՞վ իմանա՝ ինչպե՞ս կընթանար, ինչպե՞ս կդասավորվեր գնդապետ Վահե Ավագյանի կյանքը, եթե Արցախյան շարժումը չվերածվեր համազգային պայքարի: Պատերազմը շատերի երազանքի ճանապարհը փոխեց: