Թերթ
Ամանորի նախօրեին մեզ հաջողվեց կապ հաստատել ներկայումս Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում ծառայություն իրականացնող մեր խաղաղապահ զորախմբերի հրամանատարների հետ, որոնք ներկայացրին իրենց ընթացիկ ծառայությունը:
«Մարտական ծառայության» մեդալակիր մարտկոցի հրամանատար, կապիտան ԻՇԽԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մեր բանակի տարեկիցն է: Նա զինված ուժերի այն երիտասարդ սպաներից է, որ առանձնանում է հիմնարար գիտելիքներով, բարոյակամային գերազանց որակներով եւ զինվորական գործին անսահման նվիրվածությամբ: Ասել է թե՝ նա ու նրա նմաններն են նոր ժամանակների հայկական բանակի հզոր ու առողջ կորիզը:
Թող 2019-ը բարություն, կարեկցանք ու սեր սփռի Հայոց աշխարհում, ու թող այդ սերը որպես անհաղթ զենք, որպես մեր ուժը բազմապատկող վահան, դարեդար փակի ոսոխի ճանապարհը:
«Տոչկա» մարտավարական հրթիռային համալիրը նախատեսված է հակառակորդի խոր թիկունքում տեղակայված թիրախների, այդ թվում՝ հետախուզական համակարգերի, զորքերի կառավարման կետերի, ինքնաթիռների և ուղղաթիռների կայանատեղիների խոցման համար: