Թերթ
Ճակատագրի բերումով հայ ժողովրդի զավակները ցիրուցան են եղել աշխարհի տարբեր անկյուններում, եւ տարագիր դարձած մեր հայրենակիցներն իրենց լուման ու ավանդն են ունեցել ապաստանած երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում։
Վազգեն Սարգսյանի 65-ամյակի առթիվ իր անունը կրող զորամասում անցկացվել է հանդիսավոր միջոցառում: Միջոցառմանը ներկա են եղել բարձրաստիճան զինվորականներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և այլք։
Կարծրատիպերը կոտրելով և իրենց ուժերին վստահ հայուհիները ընդամենը ամիսներ առաջ ծառայության են անցել զինված ուժերում՝ համալրելով կանանց հրաձգային գումարտակի շարքերը։
Գիտելիքն ամեն ինչի հիմքն է: Գիտելիքն առաջին ինքնապաշտպանական միջոցն է…Սա գիտի ուսումնական զորամաս ոտք դրած յուրաքանչյուր կուրսանտ։ Զորամասում մասնագիտական կարճաժամկետ պատրաստություն են անցնում ինչպես տանկային ստորաբաժանումների մասնագետները, այնպես էլ հրաձգային ջոկերի հրամանատարները, սերժանտները, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայող զինվորականները։
Զրույց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԻ հետ։
Պարույր Սեւակը ծնվել է Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն) գյուղում։ Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի անժամանակ մահից հետո նա դառնում է ընտանիքի միակ երեխան։