Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ԴՅՈՒՑԱԶՆԸ

Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանների ասպետ, բռնցքամարտիկ ԱՐՇԱԿ ՂԱՄԲԱՐՅԱՆԸ կդառնար 60 տարեկան:

ՀԱՂԹԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ. 1920Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ

Թեպետ Դրոյի հրամանատարությամբ մարտնչող զինվորները, որպես օրենք, նրա հրամաններն անառարկելիորեն կատարում էին, սակայն ռազմաճակատում ստեղծված տագնապալի իրավիճակը հրամայաբար թելադրում էր վճռական քայլեր ձեռնարկել ու հուսալիորեն պաշտպանել Արաքսի գետանցումները:

ԱԶՆԱՎՈՒՐԸ

Խոր ցավով ստացա Շառլ Ազնավուրի մահվան բոթը. կյանքի 94-րդ տարում մեզանից հեռացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը:

ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է

ՀՀ պաշտպանության նախարարի 1992թ. սեպտեմբերի 14-ի հրամանով՝ սեպտեմբերի 19-ին ստեղծվեց ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչությունը: Կարճ ժամանակում այն դարձավ ՀՀ ԶՈՒ հիմնական ենթակառույցներից մեկը՝ զբաղվելով ինքնապաշտպանական ջոկատներին եւ նոր կազմավորվող զորամասերին ռազմական ու մեթոդական օգնության ցուցաբերմամբ ու մարտի դաշտ մեկնելու համար նրանց նախապատրաստմամբ:

ԳԻՏԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԱՇՏԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱՌՕՐՅԱՆ

Նրանք բացառիկ կարողություններով օժտված եւ գիտությամբ զբաղվող երիտասարդներ են: Նրանք արդեն ունեն բակալավրի ու մագիստրոսի կոչում, գիտահետազոտական աշխատանք կատարելու փորձն ու հաջողությունները փաստող բազում մրցանակներ ու պատվոգրեր: Նրանք յուրահատուկ զինվորական ստորաբաժանման՝ գիտատեխնիկական վաշտի առաջին զինվորներն են:

ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ

Սպիտակագորշավուն, թանձր թուխպը կամաց իջնում է բարձր լեռնագագաթներին՝ է՛լ ավելի խորհրդավոր դարձնելով բարձրադիր տեղանքը: Այստեղ հնարավորություն էր ընձեռված տեսնելու, թե ինչպես են մարզվում մեր բանակի էլիտար՝ հատուկ նշանակության ստորաբաժանումները:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ը ՏԱՆԿԻՍՏԻ ՕՐՆ Է

Շուրջ երկու տասնամյակ առաջ` Հայոց բանակի կազմավորմանը զուգընթաց, ստեղծվեցին նաև տանկային ստորաբաժանումները, և 1996թ.-ից հոկտեմբերի 8-ը նշվում է որպես Տանկիստի օր: