Թերթ
ՀՕՊ զորքերի մեծավաստակ հրամանատար, ՀՕՊ վարչության առաջին պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանի հետ առաջին անգամ մոտիկից շփվելու բախտ ունեցա ՀՕՊ զորքերի կազմավորման 26-ամյակի օրը: Նա իր ազնվական կեցվածքով, զինվորականների հետ ջերմ ու մտերմիկ վերաբերմունքով և իր անցած զինվորական ուղուց մի քանի ֆանտաստիկ պատմություններով զարմացրեց ինձ:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո, նոր նավ ջուրն իջեցնելու առիթով կազմակերպված ժողովրդական զբոսահանդեսի ժամանակ, Հարավային Ֆրանսիայի նավահանգստային փոքրիկ Լա-Սյոտա քաղաքի հրապարակում մենք տեսանք ֆրանսիացի զինվորի բրոնզե մի արձան։
Սուրեն Խաչիկի Աթաբեկյանը խորհրդային շրջանի ինքնաթիռների ինժեներ-փորձարկող է: Ռազմաօդային ինժեներական ակադեմիան ավարտելուց հետո` 1944թ. ծառայության է նշանակվել կործանիչների ավիացիոն գնդում, որտեղ զբաղվել է ռազմաճակատի ավիատեխնիկան շահագործելու խնդիրների կարգավորմամբ:
Սեպտեմբերի 19-ին հարավարեւմտյան զորավարժարաններից մեկում անցկացվեց գումարտակային մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ: Զորավարժության նպատակը գրոհային ստորաբաժանումների մարտի վարման ունակությունների կատարելագործումն էր` փորձարարական, հետազոտական նոր դրվագների խաղարկմամբ:
-Երբ երկրի նախագահը բարձրաձայն արտասանեց տղայիս անունը` Հովհաննես Պողոսյան, պաշտպանության նախարարը ոտքի կանգնեց, նրան հետեւեցին կառավարության մյուս անդամները եւ բարձրաստիճան զինվորականները: Ծափահարությունների տարափի տակ տղաս բեմ բարձրացավ, ու նախագահը «Արիության մեդալը» ամրացրեց նրա կրծքին: Երբեք այդքան հպարտ ու երջանիկ չէի եղել: