Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՀԱՎԵՐԺՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ

Հայրենի հողը նորից ջերմացավ: Ո՛չ, ռումբեր չեն պայթում, արյուն չի հեղվում: Արևի շողերի ջերմ համբույրից է ջերմացել հողն իմ հայրենի: Այս գարունն էլ նման կլինի իմ կյանքի բոլոր քսան գարուններին՝ խաղա՜ղ, ծաղկառատ:

ՄԱՏԱՂԻՍՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Իմ հայ զինվոր, իմ մեծ եղբայր։
Ես հպարտ եմ քո քաջությամբ,
Քո վեհությամբ, հզորությամբ,
Որ կանգնած ես մեր սահմանին
Ու հսկում ես անդորրը մեր։

ԻՄ ԵՂԲԱՅՐ ՍԵՎԱԿԸ

-Ես ընդամենը երկու անգամ եմ Սեւակին տեսել զինվորական համազգեստով: Առաջին անգամ` երբ եղբայրս հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդում էր տալիս, եւ երկրորդ անգամ` երբ իմ ծննդյան օրը տուն մտավ` հզոր, հպարտ ու խնդուն: Ու տունը բառացիորեն լցվեց իրենով:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է

Գեղարքունիքի մարզը տարածքի մեծությամբ առաջինն է Հայաստանի Հանրապետությունում: Ամբողջ տարածքի շուրջ 1/4-ը զբաղեցնում է Սևանա լիճը: Հյուսիսից սահմանակից է Տավուշի մարզին, արևելքից՝ Ադրբեջանին և Արցախին, արևմուտքից՝ Կոտայքի և Արարատի մարզերին, իսկ հարավից՝ Վայոց ձորի մարզին:

ԵՐԿԿԵՆՑԱՂ ԱԵՐՈՍԱՀՆԱԿՆԵՐ

Ներքին այրման շարժիչների կատարելագործմանը զուգահեռ, անցած դարասկզբին Ռուսաստանում հայտնվեցին առաջին աերոսահնակները, որոնք առավելապես կիրառվում էին զբոսանքի և մարզական միջոցառումներին մասնակցելու նպատակով: 1912թ. սկսվեց տրանսպորտային աերոսահնակների սերիական արտադրությունը:

ԽԱՉՎԵՐԱՑ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տարվա մեջ չորս անգամ տոնում է Աստծու փրկագործ Խաչի` քրիստոնյաների պարծանքի եւ եկեղեցու պսակի տոնը: Առաջինը Խաչվերացն է: Երկրորդ տոնը կոչվում է Գյուտ Խաչի, երրորդը Սուրբ Խաչի երեւման տոնն է, իսկ չորրորդը կոչվում է Վարագա Սուրբ Խաչի տոն:

ԻՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՈՏՔԸ

Ահա և ինձ էլ բարերարություն արեցին։ Գրասենյակ ներկայանալու հրավերով բացիկ ստացա ու գնացի։ Գրասենյակում բոլորը շատ սիրալիր էին հետս։ Պաշտոնյան քարտարանից հանեց քարտս ու ասաց՝ «հը՜մ»։ Ես էլ ասացի՝ «հը՜մ»։