Թերթ
Արմավիրի մարզը Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներից է: Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է: Մարզը բնակչության թվով և խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը:
1916 թվականի այդ ձմեռ Դուէի մոտ գտնվող դիրքերում ու գյուղում ծառայող սակրավորներիցս ոչ ոք անգամ չէր համարձակվում մտածել Ժերմենային սիրահետելու մասին։ Հանքափորի կարճ բաճկոնով ու տղամարդու կապույտ տաբատով այդ առողջ քսանամյա աղջիկը, որ մոր հետ մնացել էր հանքերի լցակույտերում, իր պարզ ուղղամտությամբ տարածության վրա էր պահում ամաչելուց շատ հեռու զինվորներիս։
«Ոնց է երեւում, որ սովոր է վերելքներ հաղթահարելուն»,- ասում եմ մեր լուսանկարիչ Արեգին՝ նայելով, թե հենակետի պատասխանատու, ավագ լեյտենանտ Ասքանազ Հակոբյանը դեպի դիրք բարձրացող զառիթափ արահետը ինչ հեշտությամբ է հաղթահարում` հազիվ դիպչելով ժայռակերտ աստիճաններին:
Մռավ լեռան ստորոտին, Թարթառ գետի ձախ ափին է ծվարած սահմանամերձ- սահմանապահ Մատաղիսը: Խորհրդային տարիներին, հայտնի էր կաուչուկի, լուցկու, մանրահատակի, հացի գործարաններով: Մատաղիսի դպրոց ուսանելու էին գալիս անգամ շրջակա գյուղերից:
Ի տարբերություն ընդհանուր հոգեբանական պատրաստության՝ հատուկ հոգեբանական պատրաստությունը այդքան էլ կապված չէ ուսուցման և դաստիարակության գործընթացների հետ և ավելի մոտ է խնդրի կատարաման ինքնուրույն հոգեբանական պատրաստությանը:
Բանակը ամենակարեւորն է։ Բանակը պետականության հիմքն է ու գագաթը, բանակը մեր հավաքական բարոյականությունն է, մեր հավաքական քաջությունը, մեր հավաքական ուժը։