Թերթ
-Երկու տարեկան էի, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Մոսկվա: Մենք՝ Բախչինյաններս, բնիկ մարալիկցիներ ենք: Պապերս այգեգործներ են եղել: Մինչ անկախացումը կարողացել են իրենց բերք ու բարիքով տուն պահել, քիչ թե շատ բարեկեցիկ ապրել: Հայրս պատմում էր, որ սովետական կարգերի փլուզումից հետո երկրի սոցիալական վատ վիճակն է ստիպել, որ վերցնի ընտանիքն ու հեռանա: Ասում էր՝ մութ ու լույս տարիներ, օրվա հացի խնդիր, անապահովություն…
Մեր եռագույնը բարձրացնելու եւ Հայոց հիմնը մոլորակով մեկ հնչեցնելու պատմական եւ երջանիկ բազում պահեր է մեզ պարգեւել Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը: Օրերս Գյումրիում հանդիպեցի նրան, բայց հանդիպման առիթը ոչ թե մարզական ստուգատեսում աշխարհահռչակ մարզիկի հերթական նվաճումն էր, այլ նոր-նոր ավարտված զորակոչը:
ՀՀ հարավարեւմտյան սահմանագոտու մարտական հենակետերից մեկում ծառայում է դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Գառնիկ Մուրադյանը: Գառնիկի զորացրվելուն հինգ ամիս է մնացել: Մարտական ծառայության մեջ աչքի ընկնելու համար զորամիավորման, գնդի հրամանատարների կողմից խրախուսված, շնորհալակալագրեր ստացած զինվորը, պարզվում է, հեղինակավոր Օքսֆորդի համալսարանի ուսանող է: Վեց ամիս էր հասցրել սովորել, երբ զինծառայության անցնելու ժամանակը մոտեցավ: Գառնիկը վճռեց կիսատ թողնել ուսումը, վերադառնալ ու պարտքը ժամանակին հատուցել հայրենիքին:
Մեր բանակի երիտասարդ սպաներից է մայոր Մասիս Հակոբյանը: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ դրսեւորելով զինվորականին հատուկ հմտություն եւ կարողություններ, նվիրված ծառայությունն էլ գնահատվել է բազմաթիվ պարգեւներով՝ Մարտական ծառայության մեդալ, «Դրաստամատ Կանայան» , «Ծովակալ Իսակով»…
Հոգեբանական պատրաստությունը կուրսանտների՝ զինվորական ծառայության նկատմամբ դրական հուզական վերաբերմունքի, դժվարությունների հաղթահարման ներքին պատրաստակամության, հուզակամային կայունության ձևավորմանն ուղղված նպատակային, կազմակերպված գործընթաց է:
Աշխատասենյակում սպասում եմ Շուլի Հակոբյանին. նա «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան ունի և գալու է, որ պատմի, թե ինչպես խոցեց մեր հողը մտած ադրբեջանցիների երեք տանկերը, և ինչպես զինվոր տղերքով փակեցին սահմանախախտ հակառակորդի ճանապարհը: