Թերթ
ՀՀ պաշտպանության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ՀՀ սահմանամերձ տարածքներում եւ Արցախում ծառայող զինվորների ավելի քան 1500 ծնողներ այցելեցին իրենց հարազատների հիմնական ծառայության վայրեր, որտեղ զինվորական հրամանատարության կողմից ստեղծված էին բոլոր հնարավոր պայմանները:
…Եթե գիտակցում ենք մի շատ պարզ իրողություն. դրանք վարժասարքեր են՝ մեզ ի վերուստ տրված հանձնարարություններ, որոնք հաղթահարելով՝ կարող ենք աստիճանաբար ապահովել մեր ֆիզիկական և հոգևոր առաջընթացը, կատարելագործել ինքներս մեզ: Եվ իհարկե, սիրելի՛ զինվորականներ, սիրելի՛ ժամկետային զինծառայողներ, զինծառայության դժվարությունները այս կերպ պետք է դիտարկել ու գնալ միշտ առաջ՝ բացառելով հետընթացի որևէ հնարավորություն: Սրա համար պետք է նախ գիտակցել մի քանի կարևոր սկզբունք և տիրապետել մի քանի պարզ մեթոդիկաների:
Մայիսի 7-ին՝ Մայիսյան եռատոնին ընդառաջ, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը աշխատակիցների ուղեկցությամբ այցելեց Արցախի Հանրապետության սահմանամերձ զորամասերից մեկը: Հրամանատար, փոխգնդապետ Մարտին Ջհանգիրյանն ընդունեց Քաշաթաղի պատվիրակությանը: Տեղեկացրեց, որ իրավիճակը վերահսկելի է, կան կրակոցներ առաջնագծում, սակայն դրանք սովորական են:
1917 թ. փետրվարյան հեղափոխությունը արմատական փոփոխություններ կատարեց Ռուսաստանում: Կազմվեց Ժամանակավոր կառավարություն, որը քայլեր ձեռնարկեց երկրում սահմանադրական կարգեր մտցնելու եւ իրականացնելու բազմազգ կայսրության ժողովուրդների ազգային ինքնորոշման երազանքը:
Արևմտահայաստանի լեռները արտաքին հմայք ու ներքին վեհանձնություն, արժանապատվություն ունեն։ Հայ են եղել ու հայ են մնում։ Այդ զգացողությունն ավելի է ամրապնդվում, երբ Նեմրութն ու Գրգուռը, որոնց գագաթներին ամպերի ապարոշներ, լանջերին՝ կուժկոտրուկների ու գինարբների գունեղ քողեր կան, շրջանցում, Ձորա պահակի լեռնանցքը հաղթահարում, Բաղեշի հովիտն ենք մտնում։
Մայիսյան այս հաղթանակների առթիվ տոնական միջոցառում կայացավ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում, բնակավայրերում: Առավոտյան մարդաշատ էր Բերձորի Խաղաղության հրապարակը: Այստեղ էին բերձորցիներ, հարևան համայնքների բնակիչներ, հյուրեր: