Թերթ
Արարատի մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Ոստան գավառի մի մասը, միջնադարում հայտնի էր որպես մայրաքաղաքների գավառ: Այստեղ էին գտնվում Արտաշատ և Դվին մայրաքաղաքները:
Մենք պահեցինք երկիրը։ Իմ եղբայրը, քո հայրը, մյուսի տղան, չորրորդի ամուսինը՝ մենք։ Պարտվելու դեպքում արդարացումների պակաս չէինք ունենալու։ Երկրաշարժը ավերել էր երկիրը։ Մարդիկ հարազատներ էին կորցրել, վշտահար էին ու կոտրված։ Հազարավոր մարդիկ մնացել էին անտուն ու անօթեւան։ Խանութները դատարկ էին, գործարանները չէին աշխատում, ուտելիք չկար, հագնելիք չկար, հոսանք չկար, տաքություն չկար։
Մեկ տարի առաջ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանը «Հայ զինվորին» ներկայացրել էր կենտրոնի շրջանակում գործող նորաստեղծ «Թեժ գիծ» ծառայության առաջին քայլերն ու մարտահրավերները: Ծառայության մեկամյա գործունեության արդյունքներին և ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով օրերս կրկին հանդիպեցինք «Թեժ գծի» անձնակազմին:
Նա իսկապես հրաշամանուկ էր` տակավին գրել-կարդալ չգիտեր, բայց վարժ «խաղում էր» թվերի հետ, վայրկենապես բազմապատկում, գումարում-հանում` զարմացնելով տնեցիներին ու հարեւաններին։ Հայրը` Համազասպ Համբարձումյանը, որը ժամանակի ամենազարգացած մարդկանցից էր, գրականագետ, բանաստեղծ, թարգմանիչ, իրավաբան, շատ շուտ նկատեց որդու մաթեմատիկական ընդունակությունները եւ մանկավարժի հմտությամբ ուղղություն տվեց նրա հետաքրքրություններին։
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները հայտարարություններ էին տարածել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ: Այս երեքից միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր ազնվություն ու քաջություն ունեցել ողբերգական իրադարձություններն անվանել իրենց անունով` Ցեղասպանություն: