Թերթ
108 տարեկան Խոսրով պապը ծնվել է Մուսալեռի Քաբուսիե գյուղում՝ Արիստակես և Սիմա Ֆռանգյանների ընտանիքում: Ցեղասպանությունից 103 տարի անց էլ լավ է հիշում իր ընտանիքի գլխով անցած-գնացածը:
Կրտսեր սերժանտ Եվգինե Ազարյանը զորամասի համակարգչային բաժնի պետն է: Ինձ ուղեկցում է իր մայրիկի՝ դեղատան պետ, ավագ ենթասպա Դիանա Գաբրիելյանի մոտ:
Շարքային Արսեն Միքայելյանն արդեն 20 ամիս է, ինչ ծառայում է ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Ի տարբերություն մյուս զինծառայողների՝ Արսենը բանակ է զորակոչվել ավելի հասուն տարիքում:
Գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկում, սպառազինության և ռազմական տեխնիկայի ամառային շահագործման ռեժիմի նախապատրաստման շրջանակներում, կայացավ ցուցադրական պարապմունք, որին մասնակցեցին զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների սպառազինության և նյութատեխնիկական ապահովման գծով պատասխանատու սպաները:
Ապրիլի 13-ին Գորիսի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցեցին Գորիսի համայնքից Արցախյան ազատամարտում և Ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հարազատները, գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկի և Սիսիանի հոսպիտալի զինծառայողները, համայնքապետարանի ենթակա կառույցների, Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի աշխատակիցները, Գորիսի ՏԻՄ ղեկավարության ներկայացուցիչները: