Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ԹԱԼԻՇԸ ՊԻՏԻ ԾԱՂԿԻ

Լեւոն Ապրեսյանի մասին շատ էի լսել: Նա զինվորական էր, սահմանային զորամասերից մեկի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալը: Իր ծննդավայր Թալիշ գյուղին, զինվորական ծառայությանը, զինվորներին, զինակիցներին Լեւոն Ապրեսյանի նվիրվածության մասին լեգենդներ էին պատմում:

ԳԵՆԵՐԱԼ ԱԼԹԻՆԹՈՓ ԵՎ ԳԱՅԼՈՒՀԻ ԱՇԵՆԱ

Հենց սկզբից ասեմ, որ գեներալի անունը միտումնավոր փոխել եմ: Սկզբում ճիշտ էի գրել, բայց որոշեցի փոխել: Ոչ թե նրա համար, որ կարող էի դիպչել նրա զգայուն ինքնասիրությանը կամ ոտնահարել ազգային արժանապատվությունը, ընդհակառակը՝ գեներալն իմ պատմվածքի հերոսն է, ու ես որպես ազնիվ հեղինակ պարզապես չեմ կարող վիրավորել նրան:

ՍԻՐԻԱՅԻ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆԱՇԱՏ ՏՈՒԺՈՂԸ ԹՈՒՐՔԻԱՆ Է

Մինչ մեկնաբանների մեծ մասը կենտրոնացել է Սիրիայում ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական թիրախային հրթիռակոծության պատճառների և հետևանքների վրա, շատ քչերն են գիտակցում, որ այս հարձակման արդյունքում ամենաշատ տուժողը Թուրքիան է:

ՊԵՆՏԱԳՈՆԻ ԱՊՐՈՂ ԼԵԳԵՆԴԸ. ՍԱՐԳԻՍ ԹԱԹԻԿՅԱՆ

ԱՄՆ ռազմածովային ուժերի (NAVSEA) պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2017թ. սեպտեմբերին կայացել է ԱՄՆ ռազմածովային ուժերի համակարգում երկարամյա ծառայող հայազգի Սարգիս Թաթիկյանի մեծարման արարողությունը, որն աննախադեպ է Պենտագոնի պատմության մեջ՝ 75 տարի:

ԱՆՆԿՈՒՆ ԿԱՄՔԻ ԴԱՐԲՆՈՑ. ՌԱԶՄԱԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է

Ապրիլի 14-ին նշվեց ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կազմավորման 25-րդ տարեդարձը: Ավիացիայի, ՀՕՊ եւ կապի մասնագետների այս դարբնոցն իր քառորդդարյա պատմության ընթացքում բազում դժվարություններով է անցել՝ նախ ծնվելով եւ թրծվելով պատերազմական թոհուբոհում, այնուհետեւ ձեւավորման ոչ դյուրին ճամփա անցնելով:

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻՆ

Զորամասերում ամբողջ թափով ընթանում են տեսական ու գործնական պարապմունքներ, վարժանքներ: Հատկապես «ծանրաբեռնված» են նախապատրաստական վաշտերը, գումարտակները, որտեղ նորակոչիկներին զրոյից սովորեցնում են զինվորական այբուբենը:

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Ապրիլի 10-ին 4-րդ զորամիավորումում ամփոփվեց 2018թ. ուսումնական տարվա 1-ին եռամսյակը: Ամփոփմանը ներկա էին զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալները, ստորաբաժանումների հրամանատարները: Ռազմական խորհրդի նիստը բացեց զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը: