Թերթ
Հայ ժողովրդի արժանավոր զավակ, չորս պատերազմներում անձնազոհաբար ի պաշտպանություն իր հայրենիքի կանգնած զինվոր, զորավար Միքայել Բարսեղովի առաջին պատերազմը Առաջին համաշխարհայինի ժամանակ էր, երբ նա դեռ տասնյոթ տարեկան կամավորական էր: Ինչպես ինքն է նշում` նրան մեկ ամիս զինվորական գործ են սովորեցնում Թիֆլիսում եւ «լավ էլ սովորեցնում են»: 1916թ. մայիսի վերջին նրանք արդեն Երզնկայի մատույցներում էին:
1908թ. Դարալագյազի Բաշքենդ գյուղում Ահարոն եւ Ելիզավետա Բունիաթյանների հարկի տակ ծնվեց Երազիկը: Նրա ծնողները ժամանակի առաջադեմ գաղափարներով տոգորված մարդիկ էին, հեղափոխական գործունեության համար քանիցս հետապնդված ցարական ոստիկանության կողմից:
Եթե աշխարհը մոր սրտով գնար, հավատացե՛ք, ամբողջ տիեզերքը պռնկեպռունկ լցված կլիներ սիրով, երջանկությունով, բարությամբ ու խաղաղությամբ…Աշխարհում ամենաշատը մայրերն են խաղաղություն ուզում եւ օրհնաբեր խաղաղությունը պահպանելու համար բանակ են ճանապարհում իրենց որդիներին:
Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում ենք: Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ա. Մկրտչյանի ուղեկցությամբ մեկնում ենք առաջնագիծ: Գարնանային անձրևները ամբողջ ճանապարհը դարձրել են դժվարանցանելի:
Սիրելի՛ հավատացյալ եւ հավատարիմ հայորդիներ,
Հարգարժան սպաներ եւ քաջահոգի զինվորներ Հայոց բանակի
Հաղթական հարություն է տոնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին 2018 թվականին:
Քննարկումներից ու լրամշակումներից հետո հաստատվեց բանակի արդիականացման 2018-2024 թթ. նոր՝ յոթնամյա ծրագիրը: Մարտի 19-ին հրապարակվեց ռազմավարական ուղեցույց-փաստաթղթի ոչ գաղտնի մասը: