Թերթ
25 տարի առաջ է կազմավորվել ՀՀ ՊՆ N մոտոհրաձգային զորամասը: Այդ առթիվ տեղի ունեցան տոնական միջոցառումներ: Հանդիսավոր միտինգին մասնակցելու համար այստեղ էին բանակաշինության ակունքներում կանգնած, զորամասի կազմավորման գործում մեծ դերակատարություն ունեցած բազմաթիվ զինծառայողներ, որոնց թվում՝ գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանը, գնդապետներ՝ Սերգեյ Գրիգորյանը, Գրիգոր Ղազարյանը, Աշոտ Միքայելյանը, Մելիքսեթ Պողոսյանը, Արտակ Բուդաղյանը, Կարեն Սեդրակյանը, Ալեքսանդր Ցականյանը, Գորիսի Քոլատակ թաղամասի նախկին ինքնապաշտպանական ջոկատի մարտիկները:
Մարտի 5-ին մարդաշատ էր Սպարապետ Վ. Սարգսյանի անունը կրող զորամասը, որտեղ առավոտյան ժամը 09:00-ին մեկնարկ տրվեց հայրենիքի նվիրյալ, պետական և քաղաքական գործիչ Սպարապետ Վ. Սարգսյանի ծննդյան 59-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքին:
ՊՆ վարչական համալիրի մարզական սրահներից մեկում հանդիպեցի իմ հերոսուհուն և մեր փոքրիկ զրույցի ընթացքում հասկացա, որ պետք է անպայման գրեմ նրա՝ աշխարհի եռակի, Հայաստանի բազմակի չեմպիոնուհու և բազում այլ մրցանակների դափնեկրի մասին, ում կյանքը զարմանալի հետագիծ ունի…
Զորամասի շտաբում սպասում եմ զինվորական տողանի ավարտին: Պետք է հանդիպեմ մայոր Ռիմա Ոսկանյանին: Գնդապետ Տիգրան Ասլիկյանը կին սպաներից նրան ներկայացրեց.
Ձեզ ենք ներկայացնում ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հետ «Հին հայոց ռազմական միտքը Հայկ նահապետից մինչեւ Վարդան Մամիկոնյան» զրույցի երկրորդ մասը:
Երբ մենք սկսեցինք ընկերություն անել, Նարեկը չորս տարեկան էր: Ու գիտեր բոլոր հարցերի պատասխանները։ Խոսում էր ամեն ինչից՝ աղբահանության թերություններից մինչեւ աղջիկների կարճափեշ զգեստները, ավտոմատների ու ատրճանակների մի ամբողջ զինանոց ուներ եւ ուզում էր պաշտպանության նախարար դառնալ (հիմա էլ է ուզում)։