Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՀԱՅՔ

Նա հետո է դարձել Ժան Ալթն, իսկական անուն¬ազգանունն է Հովհաննես Ալթունյան, ծնվել է 1709¬ին, Նախիջեւանի գավառի Ճահուկ գյուղաքաղաքում, գավառապետի ընտանիքում։

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

Հայրենիքի պաշտպանների նոր հերթափոխն է մեկնում ծառայության։ Համապետական միջոցառումը պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով նախապատրաստական մեծածավալ աշխատանք է տարվել, որի արդյունքում զորամասերը կհամալրեն ֆիզիկապես և հոգեպես առողջ երիտասարդները։

ԱՄԱՆՈՐՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ

Տոնական օրերին մեր ստեղծագործական խմբի այցը առաջնագիծ համընկավ մարտական դիրքի հերթափոխին: Ուժեղացված ծառայության ու անվտանգության կանոնների խստիվ պահպանման վերաբերյալ վաշտի հրամանատարը հերթական անգամ հրահանգավորում է անձնակազմին՝ հիշեցնելով անփոփոխ ու ամենակարևոր հրամայականը՝ լինել մշտապես զգոն ու չտրվել որևէ սադրանքի։

ՍԱՀՄԱՆԸ՝ ԱՄՈՒՐ, ՕՋԱԽԸ՝ ՇԵՆ

Գյուղի անունը Բարձրունի է:

-Ի՞նչն է բարձր,- հարցնում եմ Իրինա Հակոբյանին: Հենց նա պիտի ինձ պատմի սահմանամերձ գյուղի ու իր ընտանիքի մասին: Ես նրան եմ ընտրել, որովհետև Իրինան ծնվել ու ամբողջ կյանքը ապրել է Բարձրունիում, բացի դրանից, նրա ամուսինն ու ավագ որդին զինծառայող են, իսկ կրտսերը օրեր առաջ է զորացրվել:

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ   ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ

Ամեն օր միլիոնավոր մարդիկ են ծնվում, բայց միայն մեկ ծնունդ է, որ անվանվում է Սուրբ Ծնունդ: Քրիստոսի ծնունդն է: Ինչո՞ւ է Սուրբ, որովհետև Աստված մարդացավ և իր ծնունդով փոխեց աշխարհը: Օրացույցի այս օրը՝ հունվարի 6-ը, քրիստոնյաներիս համար իմաստավորվեց նոր կյանքով, փրկության հույսով: Խավար աշխարհը լուսավորվեց նոր, երկար սպասված հավիտենական Լույսով:

ՍԹՐԵՍԸ ԵՎ ԴՐԱ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Զինվորական ծառայությունը այն մասնագիտություններից է, որում մարդը հաճախակի է բախվում լարված, սթրեսային իրավիճակների: Ի՞նչ է սթրեսը, ի՞նչ դրսևորումներ ունի, ինչպե՞ս հաղթահարել դրա բացասական ազդեցությունները: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, կլինիկական հոգեբան, խորհրդատու Դավիթ Գևորգյանի հետ:

ՀԱՅՔ

Հայաստանում մինչեւ Հռոմեական տոմարի անցնելն ընդունված է եղել Հայկական օրացույցը։ Սակայն, ըստ Հովհաննես Սարկավագ Իմաստասերի, մեր թվարկության 122¬ին հայերը հարկադրված են եղել ընդունել Գրիգորյան օրացույցը կամ տոմարը, բայց ժամանակավորապես։