Թերթ
«Հայ զինվորը» հարցախույզ է իրականացրել՝ պարզելու, թե մեր հայրենակիցները ինչ տեսակետներ, կարծիքներ ու նկատառումներ ունեն կանանց զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի առաջին կուրսի կուրսանտների պատրաստությունն ակտիվ փուլում է։ Նոր հերթափոխի ապագա սպաները ուսանում են անհրաժեշտ տարաբնույթ առարկաներ, հմտանում զինվորական գործում։ Տեսական դասընթացները զուգորդվում են գործնական վարժանքներով։
Ուսումնական զորամասում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի տղաները պատրաստվում են առաջիկա քննություններին:
Հայաստան աշխարհի տարբեր անկյուններից են, տարբեր բնավորության, տարբեր խառնվածքի ու մտածելակերպի, բայց հանուն մի ընդհանուր նպատակի՝ հայրենիքի պաշտպանության:
Հագեցած ուսումնական առօրյան ՀՕՊ ուսումնական զորամասում անփոփոխ բնույթ է կրում։ Բուն մասնագիտական առարկաներից բացի՝ ծառայության այս փուլում ուժերի առավելագույն լարումով հրամանատարները զինվորներին ուսուցանում են այն ամենը, ինչը վերջիններիս անհրաժեշտ է հմուտ ու բանիմաց հակաօդային «ժամապահներ» դառնալու համար։
Մայոր Գևորգ Մելքոնյանը ատեստավորման քննությունների արդյունքներով լավագույններից մեկն է զորամասում: Հարցին, թե որն է նրա հաջողությունների ամենազորեղ խթանը, սպան պատասխանեց. «Իմ ծառայողական բոլոր ձեռքբերումները սկսվել են Հայրենիքի հանդեպ սիրուց ու Հայրենիքի ճակատագրի հանդեպ պատասխանատվությունից»: