Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՄԽԻԹԱՐՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

Ընդամենը օրեր առաջ լույս աշխարհ եկած աղջնակը մարմնավորում է Մխիթարյանների ընտանիքի վերածնունդը։ Երբ թվում էր, թե միակ արու զավակին կորցնելուց հետո կյանքը կանգ է առել, պատերազմից ուղիղ երեք տարի անց ծնվեց Վանեն, եկավ իր հետ բերելով կյանքի նոր գույն, իմաստ և ապրելու հույս։

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԸ՝ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Վերադասի հրամանով մեկնարկում է փակ շինության ներսում դիվերսիոն խմբի վնասազերծման վարժանքը։ Զինվորներին ուղղորդում և խնդրի կատարման նրբություններն է ներկայացնում սերժանտ Հրաչյա Եգորյանը:

ԽԱՉՎԵՐԱՑ

Խաչվերացը Հայ եկեղեցու հինգ մեծագույն՝ տաղավար տոներից վերջինն է տարեշրջանի մեջ, և լիակատար վստահությամբ կարող ենք ասել, որ Խաչվերացն առանձնակի ժողովրդականություն վայելող տոն է:

ԱԶԴԱՐԱՐՎԵԼ Է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-ին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվեց «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մեկնարկը։

ԲԱՆԱԿԻ ԿԵՆՍԱԳԻՐԸ

Սիրելի՛ ընթերցող, ահա քո սեղանին է «Հայ զինվոր» հանդեսի 1500-րդ համարը: Ազգային բանակի կենսագիրը, բանակաշինության դժվարին ճանապարհի ամենահավատարիմ ու անաչառ վավերագրողը 1500-րդ անգամ ներկայանում է քեզ՝ իր առաջին համարի շապիկով և իր անցած ճանապարհի 30-ամյա վաստակով ու փորձառությամբ:

ԲԱՑԱՐՁԱԿ ԳԵՐԱԶԱՆՑԻԿ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆԸ

Զինված ուժերում արդեն քանի ամիս է՝ ներդրվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։ Այն հնարավորություն է ընձեռում զինծառայողներին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնելու պայմանագրային զինծառայության՝ հինգ տարի ժամկետով:

ԵՐԲ ԱՆՑԵԼ ԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ

2023 թվականին իրականացավ Արման Կոմշույանի նվիրական երազանքը. նա դարձավ հայկական բանակի սպա՝ ստանձնելով դասակի հրամանատարի պաշտոնը։