Թերթ
Օգոստոսի 21-ից 27-ը տեղի ունեցան ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը։ Թիմային հաշվարկով պատվավոր 1-ին հորիզոնականը զբաղեցրեց պաշտպանության նախարարության հավաքական թիմը։
Այն աճում էր դանդաղ, տարածական շարժումներով մեկուսի կուտակվելով, առաջ մղվելով այն կետից, որտեղ մի ժամանակ ցած էր ընկել խուճապով։ Ցուցադրվում էր: Ամբողջ մարմնով: Զգում էր, որ արդեն իսկ բավական է իր ներկայությունը այնտեղ` ոռնացող դպրոցական տղաների շարքում: Ուղղակի չափից դուրս կլիներ նրանց նման գոռալ, իրեն ազատություն տալ, քանի որ հստակ գիտեր. հնարավոր չէր, որ նման որևէ արարք իր համար նշանակություն ունենար։
1826-28 թթ. ռուս-պարսկական պատերազմի հերոսներից էր Հովհաննես Ասլանյանը։ Ծնունդով (1802) Աշտարակի շրջանի Բյուրական գյուղից էր, ծառայում էր ռուսական բանակում։ 1927-ի ապրիլին ռուսները մտնում են Երեւանի խանության սահմանները, եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Աշտարակեցին, որպես հավատարիմ մարդու, Հովհաննեսին կարեւոր հանձնարարությամբ ուղարկում է իր աթոռանիստ Էջմիածին։
Օգոստոսի 21-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացվող բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Օգոստոսի 22-23-ը ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել է «Փակ շղթա-2023» տեղեկատվական վարժանքը՝ գործնական և տեսական փուլերով։